Բաժիններ՝

Ավետիսյանների հարազատների հայտարարությունը. լրացված (տեսանյութ)

Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք բոլորին հանգստության կոչ են արել և նշել, որ իրենց վիշտը պետք չէ քաղաքականացնել: Իրենք պահանջում են արդարություն, պահանջում են, որպեսզի բացահայտվի ոճիրն ու պարզ դառնա, թե ինչի համար խաղաղ պայմաններում, իր սեփական տան մեջ սպանվեց 6 մարդ:

Նրանք նաև «Ցայգ» մարզային հը տված հայտարարությունում նշել են, որ որոշ լրատվամիջոցներ շահարկման թեմա են դարձրել հունվարի 15-ին տեղի ունեցած բախումներն ու նշել, թե կազմակերպիչների մեջ նաև Ավետիսյանների հարազատներն են: Նման բան չկա,-ասվել է հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս