Բաժիններ՝

Պինդ փոքրիկ է. ՌԴ-ից ժամանած պրոֆեսորը՝ Սերյոժայի վիրահատության մասին (տեսանյութ). news.am

news.am-ը գրում է. Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատության բարդություններ չեն առաջացել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատությունից հետո լրագրողներին ասաց վիրահատությանը մասնակցած, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

«Ամեն ինչ ստացվեց՝ ինչպես պլանավորված էր։ Կատարել ենք գլխուղեղի փորոքների դրենավորում: Հիվանդների մոտ տրավմայից հետո լինում է ուղեղի հեղուկի շրջանառության խանգարում, քանի որ գանգի մեջ հավաքվում է ավելորդ հեղուկ, որը մենք կոչում ենք ողնուղեղային հեղուկ, որն էլ մեծացնում է ներգանգային ճնշումը՝ բերելով ուղեղի արյան շրջանառության խանգարման, եւ կարող է լինել ուղեղի վնասման պատճառ՝ հանգեցնելով մահվան կամ հաշմանդամության։ Դրանից խուսափելու համար մենք, չնայած երեխայի ծանր վիճակին, արեցինք այդ վիրահատությունը»,- ասաց Վիլյամ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ վիրահատության մասին որոշումը կայացվել է առաջատար վիրաբույժների հետ խորհրդակցության արդյունքում։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս