«Համոզմունք ունեմ, որ կատարվածը խորապես պլանավորված սադրանք էր, որի մասին շատ շուտով կիմանանք: Կայսրության ձեռագիրն էր: Չեմ մոռացել 1988 թվականը, երբ մեր ժողովրդին ծնկի բերելու համար ինչ սադրանքներ էին գործում ռուսական զորքերը՝ թե կայարանի, թե Զվարթնոցի դեպքերը: Ճիշտ է ոճերն են տարբեր, բայց հոտը նույնն է, ծնկի բերելու խնդիր կա: Այսինքն, երազեցիք, որ մի քսան տարի անկախ եք, սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են»:
Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին:
«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում նաև Ռուսաստանի պատկան մարմիններին ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանում կարգուկանոնի բարձրացման ուղղությամբ հետագայում որևէ այլ ողբերգություն կամ հանցագործություն թույլ չտալու համար, և պատժել բոլոր նրանց, նաև ում ծառայողական անփությության և անգործության հետևանքով այդ ոճրագործությունը տեղի ունեցավ:
ԼՂՀ սահմանի հարավ-արևելյան հատվածում զինվորականներից մեկի հետ երեկ հարցազրույցի նկարահանման ժամանակ հակառակորդն ինքնաձիգից կրակահերթեր է արձակել:
ԲՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի կողմից «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում հրավիրված «Ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովին» մասնակցելու են «Ժառանգություն» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նույնանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և ՀՀ Վարչական վերաքննիչ դատարաններ, որոնցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միության անդամակցելուն ուղղված գործողությունները, մասնավորապես 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը: ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններ ուղարկված բողոքների քննությունը մերժվել էր, պատճառաբանությամբ, որ այդ հարցով ՀՀ վարչական դատարանը չի կարող զբաղվել, վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները և արդյունքում անհնարին է դառնում ՀՀ որևէ դատական ատյանում բողոքարկել ՀՀ նախագահի իրականացրած գործողությունները կամ անգործությունը:
«Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ երեկվա դեպքերի հետ կապված հարուցվել է քրեական գործ»,- այս մասին armtimes.com-ին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն այսօր կայացած հանդիպմանը քննարկեցին հիմնադրամի ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
«Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը։
Հունվարի 16-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 տունը:
Սամվել Բալասանյանը խոստացել է առաջին ներդրումն անձամբ անել: Քաղաքապետն Ավետիսյանների ընտանիքին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և չգիտակցված քայլերով ոմանց շոուների մասնակիցը չդառնալ: Նա սպանվածների հարազատների հետ քննարկել է նաև Ավետիսյանների գերեզմանաքարի տեղադրման աշխատանքների կազմակերպման հարցերը, իսկ վերջում տեղեկացրել, որ հունվարի 17-ին քաղաքապետարանի ներկայացուցիչները կայցելեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Սերյոժա Ավետիսյանին:
Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան: Հարկ է նշել, որ համանման նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը:
Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ:
«Վիրահատության ընթացքում բարդություններ չեն եղել: Կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում: Ստացած տրամվայից, հիպոքսիայից հետո առաջացել է ուղեղի շրջանառության խանգարում, գանգի մեջ կուտակվել է ավելորդ ողնուղեղային հեղուկ, որը մեծացնում է ներգանգանյին ճնշումը, ինչ էլ դառնում է ուղեղի վնասման պատճառ, հանգեցնում է ծանր հետևանքների»:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
«Մեր կառավարությունը խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որևէ դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա»:
ՀՀ առողջապահության նախարարությունը Instagram-ի իր էջում տեղադրել է Գյումրիում սպանությունից փրկված Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը: «Եկեք աղոթենք Սերյոժայի համար»,- գրել է նախարարությունը: Այժմ 6 ամսական երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Նա որպես փաստաբան, վերլուծելով իրավիճակը՝ առաջարկում է վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։
Հենց նմանատիպ դեպքերում է դրսևորվում պետության վեհությունը (մեծությունը):
Չխորանալով ոճրագործություն կատարած մարդակերպ արարածին ՀՀ իրավապահներին հանձնել-չհանձնելու խաղերի մեջ, մենք գտնում ենք, որ ոճրագործը միանշանակ պետք է հանձնվի հայկական կողմին և պատիժը կրի ՀՀ-ում:
«Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որը երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր գլխավորում էր Գյումրիում տեղի ունեցող գործողությունները:
Բանկը որեւէ խնդիր չի տեսնում՝ 2017թ. հունվարի 1-ից հետո նույնպես ապահովելու նվազագույն նորմատիվային կապիտալի օրենքով սահմանված չափը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Նա ասաց, որ կարծես իր առաջ նստած է «тройка»-ն, որը կանխորոշված վճիռ է կայացնելու՝ իր ու իր ընկերների նկատմամբ՝ իրենց պիտակավորելով մի պիտակով, որի վրա խոշոր տառերով գրված է՝ ազգի թշնամի: Ամբաստանյալը, դատավորի հարցին ի պատասխան, ասաց, որ «тройка» ասելով՝ նկատի ունի արդարադատության համակարգը: «Բայց ինչպիսի ազգի դավաճան եք դուք ինձ փորձում ներկայացնել. մի ազգի թշնամի, որը գիշերը մտնում է ձեր տները և սառնասրտորեն ոչնչացնում կանանց և երեխաների, իսկ 6 ամսական փոքրիկին սվինահարում է, կամ էլ այն ազգի թշնամի, որը թքում է մեր օրենքների, մեր Սահմանադրության վրա, ձեր ազգային հպարտության և ինքնասիրության վրա՝ հանուն իր իմպերիալիստական հետաքրքրությունների»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը:
Դա հաստատել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան, ով մոտ է կանգնած ԵՄ-ի ինստիտուտների ղեկավարությանը:
2014 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 297 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4479 մարդ:
Նա Պերմյակովի խուց չի մտել: Այս մասին ունի պարզաբանում: Պատգամավորն ասում է՝ ինքը բոլորին հանգստության և խոհեմության կոչ արել, նոր է գնացել ռազմաբազա, սակայն, թե ինչ քայլի կարող էր գնալ խցում հայտնվելու պարագայում, հայտնի չէ: Ինչի համար չեն նկարել Պերմյակովին կամ չեն տեսաձայնագրել:
Ալիևն ընդգծել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում է Ադրբեջանին:
Ռուսական «Пусть говорят» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ՝ հունվարի 14-ին ներկայացվել է Կրասնոդարում հայերի միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Հաղորդման ընթացքում հյուրերից մեկն այսպիսի մի արտահայտություն է հնչեցնում.«Հայեր, ամոթ է»: Այս հաղորդաշարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Հայ հեռուստադիտողներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ այս հաղորդաշարը եթեր է հեռարձակվել Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի օրը: