Ինչու են այս երկաթուղին անվանել «Անհնարին» (լուսանկարներ)
20-րդ դարի սկզբին՝ երկաթգծերի բուռն զարգացման ժամանակաշրջանում, գաղափար առաջացավ երկաթուղի կառուցել, որը Սան Դիեգոն կմիացներ Արիզոնային։ Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ի արևմտյան շրջանների գործարարներին բիզնեսի աճի և զարգացման համար անհրաժեշտ էր տրանսպորտային արագ կապ ապահովել արևելքի հետ։
Սակայն ծրագրի իրականացման ճանապարհին կանգնած էին բազում ինժեներական խնդիրներ։ Բանն այն է, որ երկաթուղին պետք է անցներ լեռնաշղաներով և խոր ձորերով։ Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է փորել 17 թունել՝ յուրաքանչյուրը 800 մետր երկարությամբ, և 20 էստակադա։
Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ եղանակային պայմանները դաժան էին. անապատում ջերմաստիճանը ամռանը 43 աստիճանից բարձր էր լինում։
Հենց այս դժվարությունների պատճառով էլ շինարարներն այն անվանում էին «անհնարին երկաթուղի»։ Այդուհանդերձ, նրանք կարողացան 1932 թվականին ավարտել աշխատանքները։
Սակայն նույն տարում երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով թունելներից մի քանիսը փլվեցին։ Որոշում ընդունվեց ոչ թե վերականգնել դրանք, այլ նոր ուղի կառուցել` Գոաթ խորը կանյոնի վրայով։ Այդպես էլ կառուցվեց այն կամուրջը, որի էստակադան մինչ օրս կանգուն է։
Էստակադայի չափերն իրոք տպավորիչ են. երկարությունը՝ 180մ, բարձրությունը՝ 54 մետր։ Այն համարվում է տեխնիկական գլուխգործոց։
Սան Դիեգո – Արիզոնա երկաթուղին ուղևորափոխադրումներ էր իրականացնում մինչև 1951 թվականը, իսկ բեռնափոխադրումները շարունակվեցին մինչև 1976թ., երբ «Քեթլին» փոթորիկը վնասեց կամուրջը։ Վերականգնելն այևս իմաստ չուներ, և ճանապարհը պարզապես փակվեց։