Բաժիններ՝

Հրայր Թովմասյանը փոքրիկ Սերյոժայի համար կանի այն, ինչ արել է իր զավակների համար (տեսանյութ). news.am

Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի համար ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատրաստ է անել այն ամենը, ինչ արել է իր երեք զավակների համար: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ին ասաց Հրայր Թովմասյանը, որը եկել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ այսօր վիրահատել էին փոքրիկին:

«Իմ ընտանիքի որոշումն է, իմ կնոջ նախաձեռնությունը, հիմա բոլորով աղոթում ենք, որ այդ երեխան փրկվի եւ առողջ լինի: Դրանից հետո ինչ-որ ես արել եմ ու անելու եմ իմ երեք երեխաների համար՝ առողջություն, կրթություն, հանգիստ, ես այդ երեխայի համար անելու եմ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ երեխայի բարեկամների հետ դեռ չի խոսել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս