Բաժիններ՝

«Լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը». Կարեն Պետրոսյանը` Պերմյակովի մասին. yerkir.am

Ինչպես հայտնի է՝ երեկ Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ ակցիայի ժամանակ ժողովրդի պահանջով Գյումրու 102-րդ ռազմաբազայում պահվող ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին տեսնելու էին գնացել ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ցույցին մասնակցող մի քաղաքացի` Կարեն Պետրոսյանը:  Ժողովուրդը մտավախություն ուներ, որ Պերմյակովը Հայաստանում չէ, ուստի նրանց պահանջում էիր, որպեսզի ինչ-որ անձինք մտնեն զորամաս և համոզվեն, որ նա Հայաստանում է:

Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ տպավորություն է թողել Պերմյակովը, արդյո՞ք նա թողել է ադեկվատ մարդու տպավորություն կամ սառնասիրտ մարդասպանի, Կարեն Պետրոսյանը պատասխանեց. «Երբ մենք գնացինք, նրան երկու հրաման տրվեց` կանգնել և դեմքով դառնալ դեպի դուռը: Մենք անցքից նայել ենք, ու այդ պահին ուրիշ ինչ-որ բանի մասին էլ չես մտածում, ընդամենը ուզել ենք հավաստիանալ, որ դա նույն անասունն է, որի նկարը շրջանառվում է համացանցով: Սովորական թշվառ զինվորի կեցվածք եմ նկատել: Ես ստացել եմ տպավորություն, որ նա լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը»:

Իսկ թե ինչո՞ւ տեսա- կամ լուսանկարահանում չի արվել՝ հարցին, նա պատասխանել է, որ սկզբում ժողովուրդը պահանջում էր հավաստիացնող տեսանյութ` անկախ որևէ բանից, այսինքն` տարբերություն չկա` իրավապահ մարմինները կտրամադրեն այդ տեսանյութը, թե` ինքն ու պատգամավորը կանեն դա: Երբ մտել են ռազմաբազա, ասել են, որ ցանկանում են նկարահանել, բայց իրենց ասվել է, որ պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ եղել է միայն այն մասով, որ տեսնեն նրան բանտախցում: Արդյո՞ք ցույցին մասնակցող բոլոր քաղաքացիները հավատացին, որ Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը իսկապես տեսել են ոճրագործության մեղադրյալին, որովհետև տարբեր հարցեր էին տալիս և, ասես, չէին հավատում նրանց խոսքին, Կարեն Պետրոսյանը պատասխանեց, որ նորմալ է, մարդիկ կարող են չհավատալ, և ինքը դրանից չի նեղվում ու վրդովվում: «Ես փոխանցել եմ այն, ինչ տեսել եմ: Հավատացողը կհավատա, չհավատացողն էլ չի հավատա: Անգամ` եթե լուսանկարն ու վիդեոնյութն էլ բերեինք»,- ասաց նա:

Իսկ ո՞րն է Կարեն Պետրոսյանի վարկածը Գյումրու ոճրագործության վերաբերյալ: Նա նշեց, որ դժվարանում է պատասխանել, սակայն ունի մեկ հիմնական հարցադրում` եթե հանցագործության զենքը գտնվել է կեսօրին, ապա ինչո՞ւ շատ հեռուստաընկերություններ մինչև երեկո հայտարարեցին, որ հանցագործը զինված է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս