Դա կապված է նրա հետ, որ իշխող կուսակցությունը և ընդդիմությունը պահանջել են տվյալ քաղաքներում իրականացնել քվեների վերահաշվարկ:
Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանել խաղաղությունը Սիրիայում և դադարեցնել խաղաղ բկաչության վրա ահաբեկչական հարձակումները: Հարկ է հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ իրավական պարտականությունները, որոնք բխում են դրանց նորմերից և դրույթներից: Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի, ուստի և մենք պահանջում ենք, որ միջազգային հանցագործություն իրականացնողները պատժվեն արդարադատության ողջ խստությամբ:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին է, սակայն սպանությունը դեռ չի բացահայտվել:
Այս մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության առաջին խորհրդական Խոսե Ռոման Լեոն Լորան:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին:
Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
«Ես կարծում եմ, որ որևէ գործընթաց այս Սահմանադրական դատարանում թույլ չի տվել մտածելու կամ եզրահանգման գալու, որ այստեղ ընդունվում են ինքնուրույն որոշումներ, անկախ դատարանի որոշումներ` ելնելով Սահմանադրության և իրավունքի սահմաններից»- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Ցավոք, այսօր քաղաքային մեր պոլիկլինիկաներն ավելի շատ հիվանդանոց ուղեգրվելու վայր է ընկալվում։ Մարդիկ դեղորայքն առանց դեղատոմսի ձեռք են բերում դեղատներից, խնդիրներ ունենալու դեպքում էլ նախընտրում են շտապօգնություն զանգահարել, որովհետև որոշակի ծառայություն են ստանում։
«Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ.Սարգսյանը, նախարարներ Ա.Սաստրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ.Սարգսյանը, Հ.Թովմասյանը, ԿԲ-ից՝ Ա.Ջավադյանը և Ն.Երիցյանը»։
Խուլիգանություն կատարելու համար այսօր մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հարուցված գործի շրջանակներում:
«Մեր պայքարը շարունակվում է քաղաքացիների սեփականության իրավունքի համար: Հետագա զարգացումները պարզ կլինեն Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը ձեռքներիս տակ լինելուց հետո:
Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները, մասնավորապես դրանց պատադիր լինելու հանգամանքը:
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն
Մեծ Պահքի շրջանում Սբ. Հաղորդություն կարելի է ստանալ միայն այն օրերին, երբ մեծ տոն է և եկեղեցում մատուցվում է բաց Պատարագ:
Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Մանուել Վալսի գլխավորած նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը պահպանել է Լորան Ֆաբիուսը, ով նշանակվել է արտաքին գործերի ու միջազգային զարգացման նախարարի պաշտոնում:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները այսօր կրկին համատեղ նիստ կանցկացնեն: ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցություններն այս անգամ խորհրդակցություն կանցկացնեն ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ենթադրվում է, որ քառյակը կքննարկի Սահմանադրական դատարանի՝ քիչ առաջ հրապարակված որոշումը:
Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հոդվածները ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշումը ցույց տվեց Սահմանադրական դատարանի անաչառությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ սույն զեկույցում ներկայացված խնդիրներն ու թերությունները հիմնականում վերաբերելի են նաև մյուս բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին:
Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 28-30-ր ոչ իշխանական խորհրդարանական ուժերը կառավարությանն անվստահության հայտնելու օրենսդրական գործընթացին գուգահեռ նաև պատրաստվում են փողոց դուրս գալ և շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել։
Մենք մեր կարծիքը չենք փոխել հետևյալի մասին, որ մենք իրավական պետություն ենք և ՍԴ ցանկացած որոշում բոլորի համար պարտադիր է: Ես նորից ասեմ, որ չեմ հասցրել ուսումնասիրել: Դուք րոպեներ անց զանգահարել եք… դա բավական լուրջ, ծավալուն փաստաթուղթ է, որը պետք է նստել, նայել… Կրկնում եմ՝ ՍԴ որոշումները պարտադիր են:
«Դատախազը գրեց, որ 90 օրվա ընթացքում պետք է վերադարձվի: Մնաց 30 օր, որ նշված ժամկետը սպառվի… տեսնենք: Ես չգիտեմ, թե սրա վերջը ինչ է լինելու»:
Տվյալ հարցը քննարկվել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ:
2014թ. ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2014 թվականի ապրիլի 3-ին:
Երեկ` ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
«Ոչ իշխանական» քառյակը որոշել է ապրիլի 28-ից սկսած երեք օր անընդմեջ հանրահավաքներ անել՝ կառավարության հրաժարականի պահանջով: Հենց այդ ժամանակ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը քննարկվելու Ազգային ժողովում՝ միանգամայն կանխատեսելի քվեարկությամբ:
Ապրիլի 2-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պարտադիր բաղադրիչը, որքան ես լսեցի, հակասահմանադրական չի համարվել, առաջարկվում է գտնել ձևեր, որ այդ գաղափարը հնարավոր լինի իրականացնել»: