Բաժիններ՝

Ուկրաինային ԵՄ-ի ֆինանսական օգնության առաջին մասը կհատկացվի հունիսին

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինային ԵՄ-ի ֆինանսական օգնության առաջին մասը կհատկացվի հունիսին, իսկ երկրորդ մասը՝ նոյեմբերի սկզբին: Այս մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության առաջին խորհրդական Խոսե Ռոման Լեոն Լորան:

Նա ընդգծել է, որ այդ օգնության հատկացման համար նախապայմաններ են հանդիսանում Ուկրաինայի կողմից հակակոռուպցիոն օրենքի, սահմանադրական բարեփոխումների ու ընտրական օրենսդրության բարեփոխումների իրագործումը: ԵՄ-ը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է 1.6 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային:

Համաշխարհային բանկն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տարում հավելյալ 3 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս