Մարտուն Գրիգորյան. ՍԴ-ն այս որոշումով ցույց տվեց իր անաչառությունը

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հոդվածները ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշումը ցույց տվեց Սահմանադրական դատարանի անաչառությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Մեր հարցին, թե Ձեզ համար անակնկա՞լ էր, որ ՍԴ-ն նման որոշում կկայացնի, թե՞ սպասված, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ 50/50 տարբերակով»:

Նա նշեց, թե ՍԴ որոշումը, բնականաբար, բխում է ժողովրդի շահերից և բոլորի կողմից դրական է գնահատվում: «ՍԴ-ն, միանշանակ այս անգամ անաչառ գտնվեց, կոնկրետ այս որոշումով ՍԴ-ն ցույց տվեց իր անաչառությունը»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930