«Հրաշալի քառյակը» այսօր համատեղ նիստ կանցկացնի

168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները այսօր կրկին համատեղ նիստ կանցկացնեն: ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցություններն այս անգամ խորհրդակցություն կանցկացնեն ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ենթադրվում է, որ քառյակը կքննարկի Սահմանադրական դատարանի՝ քիչ առաջ հրապարակված որոշումը:

Հիշեցնենք, որ թեև ՍԴ-ն վիճարկվող դրույթները ճանաչեց ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, այնուամենայնիվ, իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց սեպտեմբերի 30-ը` ԱԺ-ին հնարավորություն տալով կուտակային և փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորւմը համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930