«Նա պետք է վերադառնա», «Վերաղարձեք, պարոն Քոչարյան». «Վերադարձի համար կամք է պետք, կամքի համար դրսևորում։ ժողովուրդն իր կամքը կդրսևորի, միայն շուտ գա այդ օրը։ Նա է ժողովրդի նախագահը». «փրկեք հայրենիքս»,– նման գրառումներ են արված էջում։
«Գոհունակություն եմ ուզում արձանագրել, որ նաեւ Հանրապետության նախագահը իր լիազորությունը չփորձեց գործադրել Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում բանեցնելու առումով: Եւ սա իսկապես քաղաքացիական, սահմանադրական պետության ձեւավորման կարեւոր քայլ պետք է մենք այս պահին դիտարկենք»:
Ռուսական պետական հեռուստատեսության «Ռոսիա РТР»-ի «Վեստի» լրատվական ծրագիրը երեկ երեկոյան թողարկման ընթացքում կրկին տեղեկատվություն է տարածել թե սիրիական Քեսաբում վերջին երկու օրերին առնվազն 80 հայ է սպանվել։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով անհամբեր սպասում է Քննչական պետական կոմիտեի ստեղծմանը և դրա պետի պաշտոնում իր նշանակմանը, շարունակում է օգտվել պետական բարձրաստիճան պաշտոնյայի ատրիբուտներից։
Տեսախցիկների հիշողության մեջ հայտնաբերվել են հարավկորեական ռազմական հիմնարկների ու Սեուլում գտնվող նախագահական նստավայրի լուսանկարները:
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:
Վերջին օրերին Վրաստանից Ադրբեջան արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ներկրման մեծ հերթեր են գոյացել:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Այդ որոշումն իրագործվելու համար ուղարկվել է համապատասխան կառույցներին:
Այս մասին գործակալությանը հայտնել են իրավիճակին մոտ կանգնած նրա աղբյուրները:
Նա մանրամասնել է, որ Ղրիմի օկուպացմամբ Ռուսաստանն Ուկրաինային պատճառել է միլիարդավոր վնասներ:
Ես ուզում եմ իմ դրվատանքի խոսքն ասել այն սահմանադրական ինստիտուտներին, ովքեր եթե կարող էլ էին ազդել ՍԴ-ի վրա, բայց չեն ազդել, կամ դրանց ազդեցությանը Սահմանադրական դատարանը չի ենթարկվել և կայացրել է այսպիսի որոշում: Սպասվածը հակառակն էր, բայց տվյալ պարագայում, որ ՍԴ-ն կայացրել է թույլի օգտին որոշում, սա խոսում է այն մասին, որ սա արդար որոշում է, սա համոզիչ որոշում է:
Այդ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանի քաղաքացիները իշխանական ներկայացուցիչներ ու մասնավոր անձինք են, որոնք մասնակից են Սերգեյ Մագնիտսկու գործին:
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ասել է, որ իր համար անսպասելի էր ՍԴ-ի նման որոշումը, բայց եթե այդպիսին է ելքը, ուրեմն «ճիշտը դատարանն է» եւ իրենք սխալվել են:
Վթարի հետևանքով Camry-ն բախվել է էլեկտրասյանը, իսկ ВАЗ 11183 -ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական:
Սպասվում է , որ Ուկրաինայում մասնավորապես կանցկացվեն «Rapid Trident 2014» եւ «Sea Breeze 2014» զորավարժությունները:
Բրիտանական «The Times» պարբերականը կազմել է աշխարհի 200 լավագույն նկարիչների վարկանիշային ցուցակը, ովքեր ապրել եւ ստեղծագործել են XX դարի սկզբից մինչեւ մեր օրերը:
Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ:
«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»:
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ուզում է Ղարաբաղը միացնել իրեն, որովհետև դա նշանակում է Ադրբեջանին դարձնել մշտական թշնամի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով ԼՂ հակամարտության սկզբնական շրջանում գործուն մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին:
12 տարի առաջ, առաջին հայացքից` մի շարքային իրադարձություն տեղի ունեցավ, որն այսօր բավականին հետաքրքիր է դիտվում։ Մանավանդ՝ կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը ոչ միայն մասնակցելու է ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հրավիրված շուրջօրյա հանրահավաքներին, այլև՝ անհրաժեշտության պեպքում պատրաստ է նաև «բարիկադների» տարբերակին:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել 1947 թ. ծնված Լ. Հ.-ի դին:
Կես միլիոն արժողության համակարգչի գողը հանգստյան տան աշխատակցուհին էր:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Հ. Ս.-ը Կիևյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆի համաձայն, Քեսաբի սիրիահայ բնակիչները դարձել են «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումների թիրախ:
Մարտի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Կոշաբերդ» կոչվող տարածքում գտնվող մի հանքախորշից ապամոնտաժել և գողացել են մետաղյա կոնստրուկցիաներ և պրոֆիլներ:
Գերմանիան Եվրամիության անդամ այն երկրներից է, որտեղ նվազագույն աշխատավարձ սահմանված չէ:
Ապրիլի 2-ը՝ «Ա1+»-ի պատմության մեջ, ավելի ստույգ՝ հայաստանյան լրատվության պատմության մեջ, հետընթաց էր։ 2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը հեռուստաընկերությունը, Հայաստանը մամուլի ազատության գնահատման սանդղակով հայտնվեց «ոչ ազատ» երկրների շարքում եւ մնում է մինչ օրս։