
Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ն՝ հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն քառյակին՝ ՀԱԿԿ, ԲՀԿ, Ժառանգություն և Դաշնակցություն, Դեմ եմ-ին, Ա.Մինասյանին, Ա.Զեյնալյանին և Մ.Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին՝ այս որոշման համար։ Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ը՝ Հայաստանի հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար»։