Բաժիններ՝

Ռուսաստանը ներխուժման դեպքում 3-5 օրում կարող է հասնել իր նպատակին Ուկրաինայում. ՆԱՏՕ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի սահմաններին օժտված է բոլոր ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են 3-5 օրում նպատակին հասնելու համար, եթե Մոսկվան ներխուժում իրականացնի: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

Բրիդլավը ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակը որակել է որպես չափազանց մտահոգիչ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին ֆիքսել է սահմանին կենտրոնացած ռուսական զորքերի միայն աննշան մասի վերադարձը դեպի իրենց զորանոցներ:

Բրիդլավը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներն իրեն խնդրել են մինչև ապրիլի 15-ը միջոցներ ձեռնարկել՝ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին ուժեղացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս