Էրդողանի խոսքերով՝ իրավական նորմերի խախտում է տեղի ունեցել, երբ Twitter-ի արգելափակման վերացման հարցը միանգամից սկսել է դիտարկել Սահմանադրական դատարանը:
Չնայած վարչապետի ներկայացրած հրաժարականին, խորհրդարանի «հրաշալի քառյակը» պատրաստվում է հաջորդ շաբաթվանից սկսել մարզային հանրահավաքների շարքը։
Yerkir.am-ի խնդրանքով ՀՀ երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե հաջորդ վարչապետը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ասել է, թե այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Բազմաթիվ անգամ ես հայտարարել եմ, որ եթե մենք զգանք հրաժարականի կարիք, ինքներս հրաժարական կտանք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել առաջնորդ Սերժ Սարգսյանին։
Թուրքիայում YouTube-ն արգելափակել էին մարտի 27-ին:
Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ադրբեջանական այցն ունի քաղաքական մեծ նշանակություն:
Կարծում ենք, որ ամբողջ տարվա թերթիկների քանակը համեմատել աշխատակիցների թվաքանակի հետ և դրանից հետևություններ անել այն մասին, թե ամբողջ անձնակազմը հիվանդ է կամ հաճախ հիվանդանում է, պարզապես կոռեկտ չէ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին: Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել էր Կոտայքի մարզ, որտեղ, ինչպես մեզ հայտնեցին նրա մերձավորները հանդիպում էր Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և մարզի ՀՀԿ–ականների հետ։
Էրդողանը 2003-2014 թվականներին իրականացրած այդ այցերի ժամանակ հաղթահարել է 2.150.000 կիլոմետր ճանապարհ:
«Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշումներից»:
Ապրիլի 4-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Այդ խմբում է նաև ՀՀ արտգործնա խարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինիս պաշտոնավարումը կամ պաշտոնանկությունը դժվար թե որևէ մեկին հետաքրքրի։ Այնպես որ, չափազանց փոքր է հավանականությանը, որ նա նոր կազմում չլինի։ Առանձնահատուկ դեպք է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Հետաքննությունը 2009 թվականին նախաձեռնել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն Լեոն Փանեթան:
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս եկավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքից։ Նա ասաց, որ իրենց հայտնել են քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Շահենն ասաց, որ ինքը չի ընդունել խուլիգանության համար իրեն առաջադրված մեղադրանքը:
Գաջիևը վիրավորական է համարել Ադրբեջանի վերաբերյալ Ժիրինովսկու հայտարարությունները:
Այդ օրինագիծն այսօր տեղակայվել է իրավական ակտերի նախապատրաստման պաշտոնական կայքում:
Հայաստանի ԱԳՆ-ն դեռ ստուգում է, թե Սիրայի Քեսաբ հայաբնակ քաղաքում օրերս զինված հարձակման արդյունքում զոհեր եղե՞լ են, թե ոչ։ Այս մասին մեզ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դժվարանալով ասել, թե երբ կլինեն ստուգումների արդյունքները։
Արարատի մարզում լուրեր են պտտվում, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մասիսի տարածախրջանում երկու միավոր 50-ական հեկտար մակերեսով հողամասեր է գնել՝ ձկնաբանական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելուա համար։
Դրա նախագիծը երեկ երեկոյան Ստորին պալատ են մտցրել խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունների առաջնորդներն ու Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Եթե ձեր տրամաբանությամբ փորձեինք շարունակել, ապա առնվազն 2006 թվականից հետո Հայաստանի հանրապետությունում պետք է 60 կառավարություն հրաժարականներ տված լինեին…։ Եթե ձեր տրամաբանությունը լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ՝ եթե ՍԴ-ն կառավարության նախաձեռնությամբ Աժ-ի կողմից ընդունված ակտը համարում է հակասահմանադրական, կառավարությունը հրաժարական է տալիս…։
Էրդողանի խոսքերով՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները «կրում են» բացառիկ բնույթ՝ հավելելով, որ իր այցը կնպաստի դրանց էլ ավելի ամրապնդմանը
Վերջին մեկ ամսվա ընթացքում Մաքսային միության կամ նրա մերձակա տարածքում երեք կաոավարություն է փոխվել։ Մարտի 18-ին հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։
Յացենյուկը հուսով է, որ իրենք Եվրոպայից գազը կգնեն 350 դոլարով և ոչ թե մոտ 500 դոլարով, ինչպես որ սահմանել է Ռուսաստանը:
Երեկ հանրային հեռուստաընկերության եթերով վերջապես հեռարձակվել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ դեռ նախորդ օրը նախատեսված բայց չհեռարձակված հարցազրույցը, որից հետո անորոշությունները չեն վերացել։
Աժ ոչ իշխանական ուժերի մի ներկայացուցիչ երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ կառավարության հրաժարականը անսպասելի է եղել իրենց համար։ Այսօր քառյակը հավաքվելու է Աժ-ում, իրավիճակը քննակելու համար։
Հայաստանի ղեկավարությունը մտադիր էր նախորդ տարավա աշնան վերջին ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Դա պատահել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում։ Տեդի ունեցածի մասին լրագրողներին հայտնել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։