Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը համարվում էր Հայաստանի եվրաինտեգրման մեծ ջատագով. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարական է ներկայացրել, ինչն էլ ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նշվում է, որ Տիգրան Սարգսյանը ցանկացել է հրաժարական տալ մեկ ամիս առաջ, սակայն Հայաստանի նախագահը նրան խնդրել է հետաձգել հրաժարականը՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հետ:

Տիգրան Սարգսյանը համարվում էր ԵՄ-ի ու Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման ամուր կողմնակից: Հայաստանի ղեկավարությունը մտադիր էր նախորդ տարավա աշնան վերջին ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջնահերթ է համարում Մաքսային միությանն անդամակցելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս