Արմեն Գևորգյան, Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Վլադիմիր Գասպարյան. վարչապետի թեկնածուների ոչ ամբողջական ցանկը. «ՀԺ»

«ՀԺ»-ն իր այսօրվա խմբագրականում գրում է. Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Դա պատահել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում։ Տեղի ունեցածի մասին լրագրողներին հայտնել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս ասել է, որ Սերժ Սարգսյանը ընդունել է հրաժարականը։ Ֆորմալ առումով, սակայն, նման բան տեղի չի ունեցել, որովհետև Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր երեկ երեկոյան դրությամբ չէր ստորագրել։

Այս նրբությունը կարևոր է, որովհետև նոր վարչապետը պետք է նշանակվի կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում։ ՀՀ Սահմանադրությամբ, ի դեպ, վարչապետի հրաժարականի ինստիտուտ գոյության չունի, վարչապետի հրաժարականը նշանակում է ողջ կառավարության հրաժարական։ Մինչեւ նոր կառավարության նշանակումը, գործող նախարարները կունենան ժամանակա֊վոր պաշտոնակատարի կարգավիճակ։ Իսկ նոր կառավարություն պետք է ձեւավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։ Այնպես որ, սկզբունքորեն կարեւոր է, թե կառավարությանը հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը երբ կստորագրվի։ Չնայած ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ժամանակի կարիք չունի, որովհետև եթե ընդունում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը, նշանակում է՝ ունի արդեն պատրաստի տարբերակ, և այդ տարբերակը համաձայնեցված է որոշակի քաղաքական շրջանակներում։

Եվ ուրեմն՝ ո՞վ կարող է լինել հաջորդ վարչապետը։ Այս հարցին պատասխանելով՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ նոր վարչապետը կարող է չլինել Հանրապետական կուսակցության անդամ։

Եթե շրջանառության մեջ է դրվել այս ուղերձը նշանակում է՝ այն արդարանալու որոշակի հիմքեր անի։ Համապատասխան թեկնածուին, ուրեմն, նախ պետք է փնտրել Սերժ Սարգսյանի այսօրվա թիմում։ Կառավարության վերնախավում այսօր երկու թեկնածու կա, ովքեր Հանրապետական կուսակցության անդամներ չեն։ Մեկը փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է, մյուսը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Դիտորդական շրջանակներում կարծիք կա, որ հենց վերը նշված երկու գործիչներն են վարչապետի հիմնական հավակնորդները։ Այս թեկնածաները հավանական են համարվում նաև քաղաքական առումով, Արմեն Գևորգյանը, օրինակ, երկար տարիներ Ոոբերտ Քոչարյանի աոաջին օգնականը եղած լինելու բերումով կարող է ընդունելի թեկնածու լինեք ԲՀԿ-ի համար։ Նման նշանակումով Սերժ Սարգսյանը կարող է ԲՀԿ-ն քննադատական կիրքը մարելու ցանկություն ունենալ։

Այս չափորոշիչներին համապատասխանում է նաե Սեյրան Օհանյանը, որովհետև այն, ինչ ԲՀԿ-ականները իրենց թույլ էին տալիս Տիգրան Սարգսյանի հասցեին, չեն համարձակվի անել Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը առաջիկա նշանակմամբ փորձելու է լուծել նախընտրական խաղաղության հարցը, նա խնդիր ունի հանգիստ պայմաններամ հասնել 2016 թվականին նախատեսվող հանրաքվե, և 2017-ից հետո վարչապետ դառնալ հարց լուծել։
Այս իմաստով, առավել արդյունավետ թեկնածուները հենց Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանն են թվում։ Վիգեն Սարգսյանի պարագան էլ բացառված չէ. վերջինիս թեկնածությունը մոտ է այս չափանիշներին։ Բայց ԲՀԿ-ին հանդարտեցնելու առումով չունի այն գրավչությանը, ինչ Գևորգյանն ու Օհանյանը։ Այս առումով, արդյունավետ կարող է լինել նաև Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, բայց կարծես թե նա հնացած, վտանգներով լի տարբերակ է։

Տեսականորեն բացառված չէ նաև Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարբերակը։ Բայց այս պարագայում նշանակում Է, որ Սերժ Սարգսյանը զիջում է իշխանությանը 2017–18թթ. ընտրությունների համատեքստում։ Այս տարբերակը, ի դեպ, նույնպես չի կարելի բացառել։ Սերժ Սարգսանն էլ կարող է որոշել, որ երկու ժամկետ Բաղրամյան 26-ում աշխատելը բավարար է իր համար և ժամանակն է իշխանությանը փոխանցել քաղաքական կլանի ձախակողմյան հատվածին։

Նման սցենարը Սերժ Աարգսյանին տալիս է քաղաքական հանգստության մինչեւ 2017–18թթ.. և անվտանգության երաշխիքներ 17-18-ից հետո։ Էլ չենք ասում, որ Ռ. Քոչարյանի պարագայում էլ նա կարող է հավակնել վարչապետի պաշտոնին Բաղրամյան 26–ից հեռանալաց հետո, բայց գործող Սահմանադրությամբ։

Չի կարելի բացառել, սակայն, որ վարչապետ կարող է նշանակվել բղորովին անսպասելի մեկը։ Ի վերջո, չմոռանանք ռուսական գործոնի մասին։ Բայց տրամաբանունը հաշում է, որ Ռուսաստանի ընտրաթյունն էլ վերը հիշատակված անձանց շրջանակում է։ Ռուսաստանի համար, ըստ էության, կարող է ընդունելի լինել ինչպես Սեյրան Օհանյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծաոուկյանի թեկնածաթյանները։ Արմեն Գևորգյանինն էլ՝ ըստ էության։ Վիգեն Սարգսանի պարագան կասկածելի է որովհետև մամուլի հայտնի հրապարակումները ԱՄՆ-ում նրա ունեցած կապերի մասին, թերևս, Մոսկվային կստիպեն չհավանեք այս թեկնածուին։ Բայցևայնպես, մեծ հավանականությամբ, նոր վարչապետը կլինի վերը բերված շրջանակից։ Ի դեպ, շատ քիչ հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։ Այս տարբերակը, սակայն, կնշանակի, որ գնում է ուժային լուծումների, ինչը ակնհայտորեն չի անի։ Եվ հետո, Գասպարյանը կարող է դուրս գալ և Սարգսյանի, և բոլորի վերահսկողությունից, նա անկանխատեսելի է։

Նոր կառավարությունը, սակայն, ուժերի դասավորությունը կփոխի նաև գործող Ազգային ժողովում։ Մեծ է հավանականությանը, որ հրաշալի քառյակի ուժերից մեկը կհայտնվի նոր ձևավորվելիք կոալիցիայամ։ Իսկ թե կոնկրետ ով, այս պահին դժվար է ասել։ Գուցե մեկը, գուցե երկուսը, կամ գուցե ոչ մեկը։ Այս դեպքում, սակայն, «հրաշալի քառյակը» ստիպված կլինի զբաղվել Սերժ Սարգսյանով, որովհետև նորանշանակ վարչապետի հրաժարականի պահանջով ցույց անելը լուրջ չի ընկալվի։ Ամեն դեպքում, լուծումները չեն ուշանա։ Չնայած՝ Սերժ Սարգսյանը հնարավորինս կձգի։ Նա կարծես սիրում է ձգձգված խաղեր խաղալ։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս