ՀՀ ԱԳՆ-ն դեռ ստուգում է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Հայաստանի ԱԳՆ-ն դեռ ստուգում է, թե Սիրայի Քեսաբ հայաբնակ քաղաքում օրերս զինված հարձակման արդյունքում զոհեր եղե՞լ են, թե ոչ։ Այս մասին մեզ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դժվարանալով ասել, թե երբ կլինեն ստուգումների արդյունքները։

Նշենք, որ երեկ երեկոյան ոուսական «Ռոսիա» հեռուստատեսության «Վեստի» ծրագրի ապրիլի 2-ի թողարկման ընթացքում տեղեկության է հաղորդվել. որ Քեսաբում առնվազն 80 հայ է սպանվել «Վեստին» կրկին ցուցադրել է այն կադրերը, որոնցում ծայրահեղականները գնդակահարում են ծնկաչոք տղամարդկանց, ըստ էության, պնդելով, թե կոտորվածները հայեր են։

Մեր հարցին, թե այս թողարկումից հետո ՀՀ ԱԳՆ փորձե՞լ է կապ հաստատել նյութը պատրաստողների հետ, Տիգրան Բալայանը կրկին նույն պատասխանն է տվել ասելով «փաստերը ստուգվում են»։

Հիշեցնենք մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումները հարձակվել էին Քեսաբի շրջանի վրա, որից հետո այստեղի հայ բնակչությունը տարհանվել է հարևան Լաթաքիա։ Հայկական աղբյուրները մինչև օրս պնդել են, որ Քեսաբում ոչ մի հայ չի զոհվել։

Կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930