Տիգրան Սարգսյանը երրորդն էր. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Վերջին մեկ ամսվա ընթացքում Մաքսային միության կամ նրա մերձակա տարածքում երեք կաոավարություն է փոխվել։ Մարտի 18-ին հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։
Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ դառնում է երրորդը այդ շարքում։ Այս վիճակագրությանը շատերին հիմք է տալիս մտածել, թե կառավարության փոփոխությանը Հայաստանում ավելի շատ արտաքին քաղաքական գործընթացների հետևանք է։ Փորձագետներից շատերը կարծիք են հայտնում, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է նրա իբր արևմտամետ լինելու և այն փաստի հետ, որ նա ընդամենը վերջերս Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։ Ըստ որոշ գնահատականների, չնայած ակտիվորեն Հայաստանը դեպի Մաքսային միություն տանելու գործողություններին, Տիգրան Սարգսյանն անընդունելի թեկնածու է համարվել Ռուսաատանի համար։
Այս տեղեկությունը անհիմն համարել չի կարելի, բայց կառավարության փոփոխությունն այնպիսի որոշում է, որ չի կայացվում մեկ գործոնի ազդեցությամբ։
Կարդացեք «Հայկակական Ժամանակի» այսօրվա համարում։



