168.am-ի աղբյուրների պնդմամբ՝ այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում է: Նա հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը:
Այսօրվանից սկսած տարբեր ենթադրություններ եւ վարկածներ են հնչելու, թե իշխանական կամ «ոչ իշխանական» ո՞ր խարդավանքների պատճառով է հրաժարական տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպիսի՞ ազդակներ են եկել Կրեմլից, եւ ո՞ր թայֆան է այսուհետ տիրապետելու տնտեսական (կոռուպցիոն) լծակներին՝ նո՞ւյնը, թե՞ մի քիչ ուրիշը:
Ռուսնաստանի համար թողարկել արտադրանք, որը հետո ուղղվելու է մեր դեմ, լրիվ անհեթեթություն է:
Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը, ով հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
Լավրովն այդ հայտարարությունն արել է այսօր Մոսկվայում անցկացված ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով:
Բնապահպանության նախարարը չի կարող իր լիազորությունների շրջանակում ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ, քանզի ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիայի և շինթույլտվության տրամադրումը Բնապահպանության նախարարության իրավասություններից դուրս է:
«Ասել են՝ մի ամսվանը կտան էս շաբաթ, արդեն հաշիվը կորցրելենք՝ ինչքան են պարտք, մի տարուց ավելի։ Մնացած պարտքի համար ոչ մի բան էլ խոսք չեն տվել։ Ասում են Ռուսաստանի հետ բանակցություններ են գնում, դրա համար ոչ մի բան չեն կարող ասել, դեռ բանակցում են»:
Այս այցը հանդիսանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանի 13-րդ ադրբեջանական այցը:
Կառավարությունը դեռ նախկին կառավարությունն է, այսպես կարելի է ասել, դեռ այնքան էլ նախկին չէ, որը հռչակել է տնտեսական քաղաքականության առաջնահերթ ոլորտների էվոլյուցիա: Հիմա, թե դա ինչքանո՞վ են կատարել, համենայնդեպս 2013 թվականի հաշվետվությունը նրանք շատ շուտով կներկայացնեն, որովհետև մինչև առաջին կիսամյակը պետք է կառավարության, պետական բյուջեի և իրականացված գործընթացների հաշվետվությունը ներկայացնեն: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Քանի որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի քննադատության թիրախն էր, «Ժամանակը» մի քանի հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին: Ի դեպ, վերջինս չի բացառում, որ ԲՀԿ-ն կարող է լինել ազգային համաձայնության կառավարության կազմում: – Պարոն Արսենյան, Տիգրան Սարգսյանի կամավոր հրաժարականը նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն մյուս ուժերի հետ […]
Համապատասխան վճիռը կայացրել է Բաքվի ռազմական դատարանը:
Հետաքրքիր զուգադիպությամբ նախօրերն հրաժարական է տվել նաև Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաևը, իսկ մարտի 19– ին հրաժարական է տվել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմատովը։
Այժմ, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ անհրաժեշտ է քառյակի` չորս ոչ իշխանական ուժերի առաջնորդների անհապաղ հանդիպումը, որպեսզի ճշտեն հետագա անելիքները, որովհետև եթե նախկինում մենք խոսում էինք ամբողջական իշխանափոխության և բարեփոխումների մասին, մեր գործընկերների մի մասը նախապատվությունը տալիս էր դրա փուլային տարբերակին: Հիմա այդ հանդիպումը պետք է, որպեսզի պարզվի` այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվո՞ւմ են, թե՞ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հաղթանակ է տարել քառյակի նկատմամբ:
Մոսկվայի աչքում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու նշանակությունն աճեց Ուկրաինայի դեպքերի ֆոնին:
Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի օրը «ծեծի օր» է:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում էր ԲՅԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով, ըստ լուրերի՝ հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: panorama.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Ծառուկյան-Աբրահամյան հանդիպման մասին լուրերը:
Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը միչև ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել Է ԳՄ բոլոր անդամների հետ և քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։
Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԺ-ում է: Մեր տեղեկություններով՝ նա չի մասնակցում ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ հանդիպմանը:
2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Մրցութային հանձնաժողովի կազմ. Դավիթ Ղազարյան– նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» […]
Հանրապետականի ԳՄ նիստը երեկ տևել է ընդամենը 10-15 րոպե։ Սերժ Սարգսյանը մտնելով ներս, դիմել է Շարմազանովին. «Էդո, ի՞նչ կա»։ Վերջինս արագ-արագ ներկայացրել է չորս ուժերի ներկայացրած հրաժարականի ծրագրերը, ՍԴ որոշումն ու նրա անդամ Թոխյանի՝ մի քանի ժամում մի քանի կարծիք փոխելը և այլ մանրամասներ։
Ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:
ՀՀ Ազգային ժողովում է ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս պահին ԱԺ-ում ընթանում է ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունների դռնփակ նիստը, և ենթադրվում է որ Ծառուկյանը եկել է խորհրդարան՝ հենց այդ նիստին մասնակցելու համար։
Երեկ սկսեցին շրջանառվել վարչապետի պաշտոնի հավակնորդների անուններ ՀՀ նախիկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը բոլորովին վերջերս թերևս առաջին թեկնածուն էր համարվում նման զրույցներում, այլևս միակ տարբերակը չէ։
«Վարչապետի հրաժարականն անակնկալ էր ինձ համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իմ մնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի ծրագրի շուրջ, և արդյոք ինձ առաջարկելո՞ւ են մնալ կառավարությունում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Վարչապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանին տալիս է «թայմ-աութ», ստեղծում է ֆորսմաժորային իրավիճակ, հնարավորություն է տալիս մի փոքր շունչ քաշելու ու վերադիրքավորվելու և սպասելու ժամանակի ընթացքում միջազգային իրադրության փոփոխությունների, հատկապես երբ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունն այնքան էլ լավ իրավիճակ ստեղծել Հայաստանի համար:
54-ամյա Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որքան էլ պահանջված էր, սակայն նման էր մի քանի օր առաջ տեղացած ձյանը՝ անսպասելի ու իր փոքրաքանակ թիմի համար աղետալի:
Գագիկ Ծառուկյանն այսօր վերադառնում է արաբական աշխարհից: «Հրապարակի» տեղեկություններով, նա պետք է հանդիպի Սերժ Սարգսյանին: Իսկ մինչ նրա գալը` նախորդ օրը, ԲՀԿ գործարարները միահամուռ ջանքերով զանգահարել են Էդոյին` Ծառուկյանի թիկնապահին, ու ասել, որ ուզում են Ծառուկյանի հետ խոսել, հասկանալու` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են, ի վերջո, ինչ են անելու իրենք: