Բաժիններ՝

Ռուսաստանում պլանավորել են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող ներգաղթյալների երեխաներից

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը պլանավորել է մատնահետքեր վերցնել Ռուսաստան ժամանող ներգաղթյալներից երեխաներից՝ սկսած 6 տարեկանից: Այդ օրինագիծն այսօր տեղակայվել է իրավական ակտերի նախապատրաստման պաշտոնական կայքում:

Դրա համաձայն, ապաստան գտնելու և այլ նպատակներով Ռուսաստան ժամանող և ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած օտարազգիների ընտանիքների անդամները ենթակա են պետական պարտադիր մատնատպության գրանցման, եթե նրանց տարիքը կազմում է ավելի քան 6 տարեկան:

Օրինագծում նշված է, որ մատնահետքեր վերցնելը կարող է իրականացվել ինչպես անվճար, այնպես էլ՝ կոմերցիոն հենքով: Մատնահետքերը պահվելու են այնքան մինչև որ օտարազգին բոլորի իր 100-ամյակը: Ավելի վաղ մատնահետքերը ոչնչացվել են դրանց տերերի 80-ամյակը լրանալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930