«Մեր աշխատողները, ճիշտն ասած, չեն դիմել, թե մի պահեք, դրա համար պահել ենք: Առաջին երեք ամիսը պահել էինք, բայց չէինք փոխանցել, էս վերջին որոշումից հետո փոխանցեցինք: Ու քանի որ էս վերջին որոշումից հետո էլ ոչ մեկը չի դիմել, էլի շարունակելու ենք պահելը»:
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի համոզմամբ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից լավ կաշխատի: 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե նոր վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց. «Շատ լավ վարչապետ կարող է դառնալ, ես դրական եմ գնահատում»:
Դա կարող է սննդամթերքի անհապաղ օգնության կարիք ունեցող անձանց քանակը երկրում հասցնել մինչև 6.5 միլիոն մարդու:
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել:
Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ազ-Զոուբին:
Բախումները գրանցվել են Նիկոլաևի մարզային վարչակազմի շենքի մոտ:
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ապրիլի 4-ին և 5-ին Երևանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ կազմակերպվել էին խորհրդատվություններ:
Նմանատիպ փորձ արվեց Սառը պատերազմի ավարտից հետո, երբ ջանքեր գործադրվեցին միջազգային համակարգում Ռուսաստանին ինտեգրելու համար։ Բորիս Ելցինի թույլ Ռուսաստանի տարիներին դա կարծես աշխատում էր։ Սակայն Վլադիմիր Պուտինի դեպքում, որը ավելի ուժեղ Ռուսաստանի ղեկին է, այդ նույն համակարգը լուրջ ճեղքեր է տվել, և եթե դրանք խորանան, Սառը պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա։
Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը որոշել է չեղյալ հայտարարել «Դոնեցկի հանրապետության» ստեղծման մասին իր որոշումը:
Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ .Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարկով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը:
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով:
«Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապված էր կառավարության ձախողումների հետ և, մասնավորապես՝ այնպիսի խոշոր ձախողման, ինչպիսին է կենսաթոշակային համակարգը …
Խարկովյան «Բերկուտը», ինչպես և ողջ խարկովյան ոստիկանությունը կարիք ունի նոր մոտեցման:
Վլադիմիր Վոլֆովիչն առաջարկել է հակամարտության կարգավորման մի տարբերակ: Որպեսզի հակամարտությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հանգուցալուծվի, պետք է փնտրել լուծման երրորդ տարբերակ: Այս տարբերակը կարող էր լինել ԼՂ-ի միացումը ՌԴ-ին, եթե ԼՂ բնակչությունը ունենա նման ցանկություն:
Նահանգի օրենքներով՝ հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի հոկտեմբերին:
Վաղը՝ ապրիլի 9-ին, ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հանրային հայտարարությամբ:
Կոռոլևի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Միջերկրական ծովում մարտական ծառայության մեջ է Հյուսիսային նավատորմի 12 ռազմանավ և նավ:
«Նոր ձևավորվող կառավարությունն ու վարչապետը կարող են լինել հերոս, կարող են լինել զոհ: Քանի դեռ մենք չենք ունենա ընտրություններով ձևավորված իշխանություն, ցանկացած կառավարության ղեկավար կլինի զոհ:
Այն բանից հետո, ինչ Ուկրաինայում իրականացվեց սահմանադրական հեղաշրջում, մենք կոչ արեցինք վերադառնալ փետրվարի 21-ի համաձայնագրին:
Տարիներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերը լցվում էին Փարաքար-Թաիրով համայնքի դաշտեր, որոնք հանդիսանում են գյուղաբնակների եկամտի միակ աղբյուրը: Բայց խնդիրը, չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, ոչ մի կերպ չէր լուծվում:
Էրդողանն այդ հայտարարությունն արել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում:
57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:
Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու, իր նախաձեռնությամբ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և հանցագործին անձնական ավտոմեքենայով Մեծամորի բաժին տեղափոխելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնական, Արմավիրի մարզային վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մարկոս Մովսեսի Հակոբյանը:
Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 252 պատգամավոր:
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա:
Ոչ մի բան ինքնանպատակ չէ, ոչ էս հարաբերություններն են ինքնանպատակ, ոչ վարչապետի անձն ու կառավարության կազմն են ինքնանպատակ․․․ Երկիրն այս վիճակում չպետք է թողնվի, պետք է արագ երկիրն այս վիճակից հանվի։ Խնդիրը սա է, նպատակը սա է, բոլոր միջոցները, որ դրան համահունչ են, մենք պատրաստ ենք քննարկել, կիրառել, մնացածը միջոցներն են, մենք անընդհատ հայտնվում ենք այն սխալի մեջ, որ միջոցները նպատակի տեղ շփոթում ենք, մեր համար ոչ նպատակ է քառյակը, ոչ նպատակ է կառավարությունը, ոչ վարչապետի անձը, ոչ էլ այս իշխանությունները։
Միջադեպը գրանցվել է Թուրքիայի խորհրդարանում, ուր նրան հարվածել են բռունցքով, ինչի հետևանքով նրա ակնոցն ընկել է գետին:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: