Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատ վիճակում են, իսկ Հայաստանը տուժում է ընդամենը ռուսական արբանյակ լինելու «իմիջից»:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արշակ Ա.-ին Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Կարծում եմ` բոլորն են տեղյակ, որ Ծառուկյանը երբեք չի խուսափում սուր հարցերին ու խնդիրներին ուղիղ և հստակ պատասխանելուց: Իսկ կուսակցության մյուս անդամներն ազատ են հայտնելու սեփական տեսակետները, կիսվել մտահոգություններով, բարձրացնել հարցեր, որոնք կարևոր և հրատապ են համարում:
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ըստ ՎՊ հաշվետվության՝ արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս:
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 24 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Սահմանադրական դատարանի վճռից հետո դրա հակասական մեկնաբանությունների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարները հայտնվել են «սալի և մուրճի» արանքում:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն եւ սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով:
Ապրիլի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն:
Ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հնագույն ժամանակներից մարդը փորձել է հասկանալ, արդյո՞ք նորածնի ճակատագիրը կախված է ծնվելու ժամից, օրից, ամսից կամ տարվա եղանակից։ Կելտերը կարծել են, որ ճակատագիրը կապված է ծնվելու օրվա հետ, և կա սերտ կապ մարդու և որոշակի բույսերի միջև։
168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում «Ժառանգությունը» մաս կկազմի կառավարությանը, ի՞նչ պայմաններ ունի «Ժառանգությունը»: Ի պատասխան Ռուբեն Հակոբյանն ասաց. «Մենք տարբեր առիթներով ասել ենք, որ մեզ համար կարևոր է, թե ինչպիսի ծրագիր կլինի, բայց այդ ծրագիրը դեռ չկա: Ծրագրի առկայության դեպքում միայն հնարավոր է որևէ դիրքորոշում արտահայտել»:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն,:
Ուկրաինայի հարավի ու արևելքի առանձին քաղաքներում իրավիճակի սրումը կապված է Ռուսաստանի քայքայիչ գործունեության հետ:
«Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին»,- այս հարցն ուղղեցինք Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` նրա հետ հեռախոսազրույցում: Վազգեն Մանուկյանը մեր հարցից մի փոքր անակնկալի և եկավ և սկսեց քահ-քահ ծիծաղել` ավելացնելով, թե մի վայրկյանում դժվար է դրան պատասխանելը:
Այսօր առավոտվանից փորձում ենք պարզել, թե ոչ իշխանական չորս խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը ո՞ր դեպքում մաս կկազմեն նոր ձևավորվող կառավարությանը, բայց ապարդյուն:
Այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Փաշինսկին:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Ոստիկանությունում մերժվել է քրեական գործի հարուցումը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի հիման վրա: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ նման որոշումը կայացվել է ապրիլի 3-ին: Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Այնքան էլ միանշանակ չէ, որ ԲՀԿ-ն հիմա ամեն ինչ անում է կառավարությունում հայտնվելու համար, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Հակառակը՝ շատ ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն փորձի Հովիկ Աբրահամյանին դարձնել վարչապետ՝ միաժամանակ մաս չկազմելով կառավարությանը:
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Twitter-ի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չի ծառայում արդարադատության շահերին:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:
«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը:
«Տասը դաս` մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների եւ հետեւանքների մասին: Դասախոսությունները մեթոդաբանական փորձ են Հայոց ու նաեւ Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա այլ ժողովուրդների ողբերգական ճակատագրին առնչվող հարցադրումներին պատասխանելու համար:
Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է, որ վարչապետի հրաժարականի վրա դրսից որևէ ուժ չի ազդել. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքականության մեջ` միայն ներքին հարցեր են»: Քաղաքագետը չի կարծում, որ վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ կլինեն, «սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է»:
Լավրովը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հանդարտեցմանն անկարելի կլինի հասնել, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն անտեսել երկրի հարավ-արևելյան հատվածի շահերը: