Բաժիններ՝

Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով

Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ չի պատրաստվում հարձակվել արևմտյան երկրների վրա և դրանով զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունի։ Սակայն եթե Եվրոպան, որը պարբերաբար խոսում է ՌԴ-ի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին, հարձակվի Ռուսաստանի վրա, դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կլինի, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախարարը նշել է, որ առճակատումը ՌԴ-ի մեթոդը չէ, ինչի մասին բազմիցս ասվել է Ռուսաստանի ղեկավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

«Արևմուտքը վաղուց է ընտրություն կատարել ի օգուտ Ռուսաստանի զսպման, մենք դրա մասին մի անգամ չէ, որ խոսել ենք, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բլոկի հաշվին՝ դեպի ռուսական սահմաններ ագրեսիվ, լկտի առաջխաղացման միջոցով»,- նշել է Լավրովը:

«Եվ հիմա մենք լսում ենք արդեն Եվրոպական միության ղեկավարության հայտարարությունները մեր երկրի դեմ պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին, նրանց մոտ դա ներկայիս եվրոպական էլիտաների և Բրյուսելում հանգրվանած ղեկավարության ելույթների ամենատարածված թեման է: Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ չենք հարձակվել Եվրոպայի վրա, մենք չունենք դրանով զբաղվելու որևէ շահագրգռվածություն։ Բայց եթե Եվրոպան, որն ամեն օր խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին, հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, ապա դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կլինի»,- ասել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930