
Քվեբեկի ընտրություններում պարտություն են կրել անկախության ջատագովները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ կանադական Քվեբեկում անցկացվել են նահանգի օրենսդրական ժողովի ընտրություններ: Նախնական տվյալներով՝ դրանց արդյունքներով հաղթանակ են տարել լիբերալները:
Դրանով իսկ ընտրողները չաջակցեցին իշխող Քվեբեկյան կուսակցությանը, որն իրականացնում էր անջատողական ծրագիր: Իշխանության կորուստը նշանակում է Կանադայի կազմից ֆրանսալեզու նահանգի դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացման բացառում:
Վերջին տվյալներով՝ լիբերալներն առաջատար են 125 ընտրատարածքից 70-ում, մինչդեռ Քվեբեկյան կուսակցության ցուցանիշը կազմել է 31: Նահանգի օրենքներով՝ հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի հոկտեմբերին: Քվեբեկյան կուսակցության նախաձեռնությամբ նախկինում երկու անգամ՝ 1980 և 1995 թվականներին, անցկացվել է երկու հանրաքվե:
Սակայն երկու դեպքում էլ նրան չի հաջողվել ստանալ նահանգի բնակիչների մեծամասնության աջակցությունը՝ թեև 9 տարի առաջ աջակցության ցուցանիշը հասել է գրեթե 50 տոկոսի: Ֆրանսերենը Քվեբեկի ամեն 5 բնակիչներից 4-ի մայրենի լեզուն է: