ԱՄՆ քաղաքացուց տաքսի ավտոմեքենայում դանակի սպառնալիքով գումար են հափշտակել: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարություններում:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ-ը:
Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն ընդերքի ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:
Այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ես Հովիկ Աբրահամյանի հետ՝ որպես ԱԺ նախագահ, շփվել եմ, իրեն դրական եմ գնահատում՝ որպես ճանապարհ անցած անձնավորություն, բայց այդ թեմաները հիմա քննարկման բան չեն, որովհետև մենք որտեղի՞ց ենք վերցնում, թե ինչ է լինելու:
Ադրբեջանի պատվիրակության անդամները ելույթները հիմնականում նվիրված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանցի փախստականների խնդրին: Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևան հայտարարեց, թե «վերջերս հայկական զինված ուժերը սկսել են պարբերաբար խախտել զինադադարը, դիպուկահարները սկսել են կրակել քաղաքացիական անձանց վրա, և 9 օր առաջ հայ զինծառայողը վիրավորել է սահմանամերձ բնակավայրերից մեկի բնակչին»:
Regnum գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, երեկ տեղեկություն էր տարածել, որ ՀՀ նոր վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հորդորեց սպասել. «Ես նման հարցի դեպքում փորձում եմ լռել, ճշմարտությունը շուտով կիմանաք»:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում:
Անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը նաև ուշադրություն հատկացնի հարվկովկասյան միջանցքի անվտանգությանը, որն անցնում է Ադրբեջանով ու Վրաստանով:
Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց.
Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները
«Մարտի 21-ին թուրքական զորքերը մտան Սիրիայի տարածք` Քեսաբ, որտեղ հիմնականում հայեր են ապրում, այդ բնակավայրերը գնդակոծվեցին: Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է:
Այսօր՝ ապրիլի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 415.7 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 414.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413 դրամ, վաճառքինը՝ 416դրամ։
Թուրքական մամուլը տվյալ տեղեկատվությունը որակել է որպես շոկային:
Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեն:
Ղրիմի միացմամբ Ռուսաստանը դրեց ապօրինի աշխարհի ռուսական հարացույցի նոր հիմքը՝ գտնելով, որ Ուկրաինայի վերջին իրադարձություններն ընդհանրապես անսպասելի չէին և ոչ էլ դրամայի վերջին ակտն են:
Մայիսի 5-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվելու է ցուցադրվել մայիսի 6-ից սկսած: Նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ ապրիլի 10-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով:
Համայնքը իրավունք ունի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր աղբը նետում են դրա համար չսահմանված վայրերում, ինչպես նաև սեփական տարածքները անխնամ թողնելու հետևանքով աղբավայրի վերածվելու համար: Մինչ օրս, սակայն, այս մասով նման վարչարարություն չի իրականացվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ թերևս պատճառ է հանդիսացել, որ մեր որոշ համաքաղաքացիներy մայրաքաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերեն:
Պուտինի նպատակը ոչ միայն հարավ-արևելիք միավորումն է, այլև՝ Ուկրաինայի ամբողջովին փլուզումը:
Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:
Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ 12-ին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթյա իր այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կվարի հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:
Տուրչինովը հայտարարել է, որ Լուգանսկի, Դոնեցկի ու Խարկովի մարզերում վարչական շենքեր գրաված զինված անջատողականների հանդեպ իրականացվելու են հակաահաբեկչական միջոցառումներ:
Այս մասին հայտարարել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա երեք բողոքների քննությունը: Քննիչը հրաժարվել էր դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը, ինչը դատավորը անհաղթահարելի ուժ էր համարել:
Սիրելի հայրենակիցներ` ձեզ շնորհավորելու հետ մեկտեղ, մաղթում եմ այն հեռանկարն ու գիտակցությունը, որ ձեր դիմաց կանգնած տղամարդիկ էապես կգնահատեն, կհարգեն ու կսիրեն ձեզ՝ Աստծու տված ամեն օր: