աշնանը փորձնական հաշվառում է անցկացվել Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում, որոնց արդյունքների եւ ընթացքում արձանագրված խնդիրների մասին նիստում հաշվետվություն (փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում) ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը:
«Ձորագյուղն այս պահին շրջափակման մեջ է, գյուղացիները չեն կարողանում տեղաշարժվել`ճանապարհ չլինելու պատճառով, միայն մի ցեխոտ ճանապարհ կա, էն էլ միայն վիլիսով ու ամենագնաց մեքենաներով են կարողանում գնալ, նույնիսկ բեռնատարներ կան, որ այդ ճանապարհի համար անզոր են»:
Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրին: Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման:
Մասնավորապես՝ նրա անունը շրջանառվում էր հունիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով: 59-ամյա Արամ Անանյանի «Volkswagen Touareg» մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող, Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած «ՎԱԶ 21083» մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային:
«Վրացական երազանքը» նման որոշում է կայացրել, որպեսզի թույլ չտա Մառնեուլիի վրացական ու ադրբեջանական բնակչության միջև դիմակայություն:
Հունիսի 11-ին, ժամը 11.00-ին, 1956 թ. ծնված Արամ Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ 1978 թ. ծնված Դավիթ Հ.-ն արհեստանոցի հետնամասի պատուհանը կոտրելով` մի ընկերությանը պատկանող չգործող փայտամշակման արհեստանոցից գողացել է փայտամշակման հաստոցի էլեկտրական 2 շարժիչ և մոտ 20 մ երկարության պղնձյա մալուխ:
Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:
«Շատ ցավալի է, որ դավաճանը մտերիմից չենք կարողանում տարբերել: Այսօր ինձ մի բարձրաստիճան գնդապետ ասում է` եթե ռուսները չլինեին, մենք չէինք հաղթելու: Վատացա ահավոր, իհարկե, լավ չարեցի` մեր եմ քրֆել, բայց այլընտրանք չունեի: Ինչո՞ւ ես կեղծում իմ ընկերների նահատակությունը: Բոլոր նշանակավոր հերոսները գնդակահարվել են ռուսների կողմից, ժողովո´ւրդ: Ո՞վ խփեց Թաթուլին, Արթուրին, Սիմոնին, ո՞ր մեկին թվարկեմ, Վիտյային: Երբ ես նստած էի Շուշիի բերդում, 260 տղա էինք նստած, ամենակամակոր, ընտիր տղաները: Սրանց մասին ոչ ոք չի խոսում: Մեխում դռանը, վառում էին, հա´յ ժողովուրդ, էդ քո սիրելի ռուսը»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը:
ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի խանգարի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հանկարծակիի են եկել այն բանից հետո, ինչ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն այս շաբաթ Իրաքում գրավեցին երկու խոշոր քաղաք:
Այս մասին նշված է ԵՄ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունում:
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր տուժողներից ներկայացել էր միայն Արթուր Հակոբյանը: Վերջինս դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճից դուրս գալու ընթացքում ասաց. «Մի քիչ քեզ հավաք պահի, թե չէ գիտես դու՝ ինչ ա լինելու: Սրա վերջը սաղդ էլ գիտեք, թե ինչ է լինելու: Ձեզ հավաք պահեք: Չմոռանաք, որ երկու հատ 16 տարեկան էրեխու գլուխ եք կերել: Իսկ ով որ մոռանում ա, թող իրա ընտանիքին լինի»:
«Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիս-արևելքում ընկած Դիյալլահ նահանգում գրավել են ևս երկու քաղաք՝ Ջալաուլա և Սաուդիա:
Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ առաջին հարցը, որ պետք է դրված լիներ նրանց պահանջների մեջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, և ոչ միայն. «Ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, դա արդեն երեկվա հարց է, դա, անխոս, միշտ պետք է լինի: Պետք է բարձրացնեին Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, բացառեին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այսինքն՝ շատ կարևոր է կարծիքը (թեկուզ և իմ կարծիքի հետ չհամընկներ), թե ինչ են իրենք տեսնում արտաքին դաշտում: Ճի՞շտ է, որ մենք գնում ենք Մաքսային միություն, եթե ճիշտ է, ի՞նչ է պետք անել՝ օր առաջ դա իրականացնելու համար: Համակարգային ի՞նչ փոփոխություններ են մեզ անհրաժեշտ, ի՞նչ պահանջներ պետք է դնել համակարգային փոփոխությունների համար»:
Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կմեկնարկի «Starmus» գիտական երկրորդ փառատոնը, որին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking): Գարիկ Իսրաելյանը վերջերս Քեմբրիջում հանդիպել է բրիտանացի գիտնականին, և հանդիպման ընթացքում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկություն է հայտնել ներկա գտնվել փառատոնին:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:
ԵՄ-ը շահագրգռված է ստանալ հավելյալ ծավալներ, որոնք կարող է ապահովել «Անդրկասպյան» գազատարը:
Հունիսի 13-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս նամակով մենք պահանջում ենք հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու եվրոպական պարտավորությունների իրականացմանը և փրկել Երևանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցները։ Հակառակ դեպքում նախաձեռնությունը պարտավորված կլինի ՀՀ օրենսդրության շրջանակում իրականցնել քայլեր` իրացնելու համար մշակութային ժառանգության նկատմամբ Սահամանադրությամբ ամրագրված դրույթները։
Այն իր մաքրության և այլ չափանիշների շնորհիվ կարող է համարվել երբևէ հայտնաբերված ալմաստներից ամենաարժեքավորը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:
Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակը և իշխող կուսակցության պատգամավորները չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և իրենց լուռ համաձայնությամբ խրախուսում են մեր երկրում մեկ այլ պետության ներկայացուցչի սանձարձակ պահվածքը։ Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը և հայկական կողմից հանդիպմանը ներկա մնացած մասնակիցներն իրենց կեցվածքով կասկածի տակ են առել ՀՀ ինքնիշխանությունը։
Պատի կառուցումը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակինիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի եղել: Նրա խոսքով՝ երկու երիտասարդ տղաների մահվան պատճառը նաև գազի բալոնն է եղել. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»:
Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռնակարին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:
Ասոցացման համաձայնագիրը դրական համաձայնագիր է, ինչը նշանակում է, որ այն լրացնում է Մոլդովայի հետ հաստատված միջազգային հարաբերությունները:
Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
«Ինչո՞ւ Ռուսաստանի քայլերը մեծացրեցին պատերազմի վերսկսման հավանականությունը և սպառնալիքը մեր ազգային անվտանգության համար: Դրա պատճառը Ադրբեջանին զենք մատակարարելն է: Հայկական, այսպես ասած, փորձագետները և որոշ իշխանահպատակ գործիչներ շարունակում են հեքիաթներ պատմել, թե ռազմական հավասարակշռությունը պահպանվում է: Հավասարակշռություն չկա»,- ասում է Իգոր Մուրադյանը: