Բաժիններ՝

«Վրացական երազանքը» հրաժարվել է վրացի թեկնածու առաջադրել ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հանում է ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում իր թեկնածուի՝ ծագումով վրացու թեկնածությունը՝ կապված հունիսի 15-ին երկրում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ:

Փաստաթղթում նշված է, որ «Վրացական երազանքը» նման որոշում է կայացրել, որպեսզի թույլ չտա Մառնեուլիի վրացական ու ադրբեջանական բնակչության միջև դիմակայություն. «Մենք թույլ չենք տա, որ ընդդիմությունն օգտագործի այդ փաստը՝ երկու ժողովուրդների միջև լարվածություն առաջացնելու համար: Դրա համար էլ հանում ենք մեր թեկնածությունը»:

Մայիսի 5-ին հարյուրավոր ադրբեջանցիներ հավաքվել են Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովի շենքի առջև և բողոքել են Վրաստանի ԿԸՀ-ի մտադրության դեմ՝ կապված ՏԻՄ ընտրություններում 33-ամյա ադրբեջանցի, տեղաբնակ Ահմեդ Իմանգուլիևի թեկնածությունը չեղյալ հայտարարելու հետ:

Վերջինիս թեկնածությունն առաջադրել է նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, և Վրաստանի ԿԸՀ-ը մտադիր է եղել չեղյալ հայտարարել դա, ինչն էլ առաջացել է պաշտոնական Բաքվի մտահոգությունը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որը հարևան Սամցխե-Ջավախքի շրջանում իշխող «Վրացական երազանքը» շրջանի ղեկավարությունում առաջադրել է միանգամից երկու հայի:

Տեղի փորձագետները միակարծիք են, որ Մառնեուլիի շրջանի ղեկավար պաշտոնից «Վրացական երազանքի» փաստացի հրաժարման պայմաններում «Միասնական ազգային շարժման» կողմից առաջադրված Ահմեդ Իմանգուլիևը դառնում է առաջիկա ընտրությունների անխոս առաջատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս