
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրին: Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման:
Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը ուժը կորցրած ճանաչելու և Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ նախարարության քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկում կատարվել են փոփոխություններ և տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին