«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է շատ կարևոր, կարելի է ասել, առանցքային անձ դառնալ, թեև երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա, ըստ էության, չի ցանկացել դա խոստովանել»:
Հունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հինգշաբթի Կենտրոնի դատարանի առջև դեռևս անհայտ տեսակի ատրճանակից ոստիկանների ուղղությամբ գնդակներ արձակած Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին, իսկ պատահարի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:
Կիսելյովը Երեւանում «աչքի ընկավ» ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի թեմայով իր անիմաստ եւ ոչ կոմպետենտ դատողություններով, այլ ուղղակի տապալվեց ռուսաց լեզվի շուրջ իր հիմար ու լպիրշ հայտարարություններով:
Ըստ Շարմազանովի, կան նաեւ պոպուլիստական կետեր, որոնք իրենց համար ընդունելի չեն, իսկ կան նաեւ կետեր, որոնք քաղաքական օրակարգում են:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ հնչած կրակողների գործով ձերբակալված է Հայկ Կյուրեղյանը:
Պարոն Կիսելյովը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ծառայություն է իրականացում, ինչո՞ւ չէին կարող անգլերեն խոսել։ Պարոնը հայերեն չգիտեր` լավ, իսկ անգլերենը պարտադիր օտար լեզու չէ՞ր իր համար։
Հունիսի 5-ին 168.am-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է, թ՞ե ոչ, արդյոք քրեական գործում, բացի Գոռ Առաքելյանից, կա՞ն այլ մեղադրյալներ (Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ օրը տեղեկություններ չկային):
Հայաստանը վերածվել է պետության, որն ասելիք չունի՝ բառի ամենալայն և արդեն ամենաուղիղ իմաստով: Դրա համար Հայաստանը լսում է՝ լսում է Նազարբաևին, ավելի ուշադիր՝ Պուտինին, լսում է Կիսելյովին ու մնացած բոլորին: Որովհետև, երբ երկիրը դադարում է ասելիք ունենալ, մնում է լսել նրանց ասածները, ում վերապահվել է ասելու իրավունքը: Իրականում խնդիրը ո՛չ Կիսելյովն է, ո՛չ Նազարբաևը, ո՛չ էլ անգամ Պուտինը:
Բաժակը կարող է որոշել լցված հեղուկի ծավալը, տեսակն ու սննդային պարունակության մասին տվյալներ հաղորդել: Օրինակ՝ բաժակի մեջ հյութ լցնելու դեպքում բաժակի վրա կհայտնվեն ծանուցումներ դրա կալորիականության և շաքարավազի չափի վերաբերյալ։
Հունիսի 11-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Խ.-ն, որը ժամը 10.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Աշխարհից հեռու Ահնիձորում հյուրեր հաճախ չեն լինում: Բայց բավական է մեկ անգամ լինել Լոռվա այս գողտրիկ անկյունում՝ հասկանալու համար, թե որքան գրկաբաց են ընդունում գյուղ այցելած յուրաքանչյուր մարդու։ Հատկապես տարեց գյուղացիներից այստեղ շատ բան կարելի է լսել ու սովորել։
«Պուտինը արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնարարել է համապատասխան դեմարշով հանդես գալ ուկրաինական կողմի առջեւ` ուկրաինացի զինվորականների կողմից Ռուսաստանի սահմանը խախտելու կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:
ն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու նրա վարորդը, նախարարին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 007 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայում առանց ամրագոտու են:
«Գյուղում մոտ 260 տուն առանց ջրի է մնացել, մնացած 400-ը` ջուր ունեն: Ուրիշ ժամանակ էղնի, գուկան, ջրի փողը նախադու կուզեն: Հմի իրանք բյուջե են հավաքում՝ իրենց կռիսներին աշխատավարձ տալու, թե՞ էս տիպի ավարիաներ լինելու դեպքում վթարը վերացնելու համար: Վերջը տրակտոր չունի՞ն, արդեն 4-րդ օրն է, հեչ մարդ չի ուզե գա շինե: Իբր տրակտոր են ուղարկել, դա էլ չի փորե»:
Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1960 թ. ծնված Սուսաննա Օ.-ն և հաղորդում տվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի մոտ անհայտ անձը հետևից հրելով և գետին գցելով` բացահայտ հափշտակել է պայուսակը:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:
«Հասարակական դաշինք նախաձեռնությունը» մշակել և հրապարակել է սահմանադրական 20 սկզբունքներ՝ ի գիտություն ՀՀ քաղաքացիների և որպես առաջարկություն ուղղված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին
Գյումրիում սոցիալապես ծանր պայմաններում ապրող տասնյակ բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում:
Այս կառավարությունը զբաղված է թալանով և շարունակելու է: Դա իր էությունն է, իր բնույթն է: Իրենք այս մանր-մունր առաջարկներով փաստացի ասում են` «արի մի փոքր քիչ թալանով զբաղվի, շատ փոքր, մի 2-3 տոկոս»: Այդ հարցերը, որոնք բարձրացվում են, այդ ամբողջ չարիքի փոքրագույն մասն է: Նույնն է թե՝ առաջարկես` արի համագործակցենք:
«Վթարի ժամանակ գազի բալոնը առաջ է եկել և այդ երեխաները մնացել են նստարանների և այդ գազի բալոնի արանքում: Նորից եմ ասում՝ եթե գազի բալոնը տեղադրված չլիներ այդ ավտոմեքենայի վրա, մահ վրա չէր հասնի, որովհետև հարվածից հետո այդ ավտոմեքենան կշպրտվեր առաջ, և սեղմելու արդյունքում չէին մահանա: Դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ՝ իրենց ողնաշարի կոտրվելու արդյունքում»,- հավելեց փաստաբանը:
Հունիսի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները, 1971 թ. ծնված Նունե Հ.-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին:
«Առաջարկում եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխարհիկ հիմքերի վրա կազմել քրիստոնեական դաստիարակության դասընթացներ` որպես այլընտրանք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային»,- ասաց հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը
Այսօր՝ հունիսի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411.75 դրամը։
Հունիսի 11-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի սպիրտի գործարանի դիմաց տղամարդ կա ընկած:
Կարող է առաջանալ պարոդոնտիտ, դրան հաջորդում է ծնոտի ոսկորների թուլացումը, ոչ մեծ հեռավորություն է առաջանում ատամների և լնդերի միջև, որի արդյունքում ատամները կարող են թափվել:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարեւորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որեւէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկեց կառավարության դիրքորոշումը փոխանցել նաեւ մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորեց Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։
Հունիսի 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
«Դրա համար կա դատարան, համապատասխան դատական պրոցես է ընթանում, քաղաքապետն արդեն դատավո՞ր է դառել, թե՞ վերաքննիչ դատարան ենք դարձել: Քաղաքապետարանի հետ կապված ինչպիսի հարց կա, քաղաքապետարանը մասնակցություն կունենա, եթե մեզ գրություն գա, որ պետք է մասնակցենք, մենք ունենք համապատասխան բաժիններ, որոնց հետ դուք աշխատում եք, և ձեր հարցերի պատասխանները կտան, ոչ թե ասա՝ Բալասանյանը Ջիփը նստավ փախավ, Բալասանյանը փախնելու տեղ չունի, չի կարելի, ամբողջ Հայաստանով լրատվությունը տալիս է, ինձ էլ զանգում ասում են՝ Բալասանյան, ո՞ւր ես փախել»,- հայտարարել է Սամվել Բալասանյանը: