
Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ-ում նախագահելուց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը չեղյալ է հայտարարել 2014 թվականին ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահությունն ապահովելու մասին իր կարգադրությունից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը:
Դրանով իսկ ուժը կորցրած է ճանաչվել «2014 թվականին ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության ապահովման մասին» հունվարի 9-ի կառավարության հրամանը: Մայիսի վերջին Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը որոշել է սկսել երկիրն ԱՊՀ-ի կազմից դուրս բերելու գործընթաց և դադարեցնել կազմակերպությունում երկրի նախագահությունը: