«Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում և անհանգստացած են, որ բարեփոխումների քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում»:
Զինծառայող Սեյմուր Հուսեյնովը կոնֆլիկտի հողի վրա դանակահարել է իր ծառայակից Գաբիլ Բայրամովին:
Սահմանադրական կարգի գերիշխանությամբ երկրներում մարդիկ Սահմանադրության մասին մամուլից չէ, որ տեղեկանում են, և ոչ էլ պաշտոնական տեղեկագրերից:
Էրդողանի խոսքերով` որևէ վատ բան չկա նրանում, որ նախագահն ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ:
«Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի»:
Ուգուլավան իրավապահների կողմից ձերբակալվել էր հուլիսի 2-ին, ժամը 06.00-ին, Թբիլիսիի օդանավակայանում:
«Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երևան TV»-ում՝ հասարակական և իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուլիսի 7-9-ին կգտնվի ԱՄՆ-ում:
Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ չի հրաժարվի վարչապետի պաշտոնին հավակնելու իր մտադրությունից:
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Արաբկիրի անձնագրային ծառայությունում արագ աշխատանքի համար գումար, իսկ վավերացման 1000 դրամը վճարելու համար անհիմն կերպով «սոցքարտ» են պահանջում:
Կինն ու տղամարդը նման են ձեռքի եւ աչքերի. երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, երբ աչքերն արտասվում են, ձեռքը սրբում է արցունքները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34MS078 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի 2017Լ պետհամարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ առջևում կայանված «ԳԱԶ-24» մակնիշի 10ԼՏ312 պետհամարանիշի ավտոմեքենային:
ԱՄՆ-ում և Եվրոպայում վաճառքի կհանվի ինսուլինին փոխարինող նոր միջոց: Ինսուլինի այս տեսակը հայտնի է Afrezza անվամբ: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ այժմ արդեն այն թույլ են տալիս օգտագործել ինհալատորի տեսքով՝ 1-ին և 2-րդ տեսակի շաքարախտի բուժման նպատակով:
«Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտի արտադրողները շատ խնդիրներ ունեն` կապված անվտանգության համակարգերի ներդրման հետ: Հարկավոր է շատ ռեսուրս, շատ ժամանակ, որպեսզի փոխվեն գործընթացները: Այսօր Մաքսային միության համատեքստում այդ ամենը դառնում է ավելի կարևոր, որովհետև սննդի անվտանգության համակարգը (FSMSs) հիմնական չափանիշն է, որով ՄՄ երկրներ արտահանում կկատարվի»,- 168.am-ին ասաց ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները 168.am-ին են փոխանցել իրենց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Հ.Աբրահամյանին, ՀՀ ԱԺ նախագահ Գ.Սահակյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները` հույսով, որ ի դեմս երկրի ղեկավարների, կգտնվի մեկը, ով ի վիճակի կլինի լուծել մեր հանրապետության երբեմնի […]
Ոչ իշխանական ուժերից հրաշալի քառյակի ներկայացուցիչները տարբեր հարթակներում վստահեցնում են, որ աշնանը բավական լուրջ ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք հանգեցնելու են իշխանափոխության: Նրանք հրապարակայնորեն չեն բացահայտում, թե որն էլ լինելու իշխանափոխության առիթը, բայց ոչ հրապարակային, մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունը կանգնի երկընտրանքի առաջ. ստորագրել Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ կամ հրաժարական տալ:
Հայաստանում գրեթե ամեն օր խախտվում են Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները: Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները, բացառությամբ առաջին իշխանության, որի ժամանակ ՀՀ-ն դեռևս սահմանադրություն չուներ, արտադրվել ու վերարտադրվել են Սահմանադրության երկրորդ հոդվածի կոպտագույն խախտմամբ (Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
2008 թվականին ՕԵԿ-ը վերցրել է տարածքի մյուս կեսը, ցանկապատել է՝ ասելով, որ ժամանակավոր օգտագործելու են վարձակալության պայմանով, որը, նույնպես, ըստ Պ. Էֆենդյանի՝ կառավարությունը պետք է թույլատրեր, իսկ Ագրարային համալսարանը միայն մեկ տարով իրավունք ուներ վարձակալության տալու տվյալ տարածքը՝ գույքի կառավարման վարչության համաձայնությամբ:
«Ինչ դեղ սրսկում ենք, չի օգնում, գյուղացու խնդիներից ամենամեծը թունաքիմիկատների խնդիրն ա, բուժումը իր նպատակին չի հասնում, փողը տալիս ենք, սրսկում ենք, ժամկետը չի պահպանվում, ու քաղաքացու վրա թույնած ապրանք ենք ծախում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մի գյուղացի, որը Գումի շուկայի դիմացի տոնավաճառում մթերք էր վաճառում:
Այսօր՝ հուլիսի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.08%-ով կամ 0.38 դրամով։
Պարզվել է, որ թիվ 4 հասցեում գտնվող Ա. Ա.-ին պատկանող նորակառույց շինության ներսում այրվում է 2 գմ տախտակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.24-ին, մարվել` 20.26-ին:
Ինչպե՞ս ստանալ 16-ը չլրացած երեխայի անձնագիրը` արտերկիր մեկնելու համար:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին:
Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, թե Հայաստանը դարձել է տոհմային կենդանիներ արտահանող:
Ինչպես տեղեկացրել էինք, Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաստ պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մասին, ասաց. «Ես գտնում եմ, որ սա խայտառակ դատավճիռ էր: Նման կերպ […]
«Շահագործող ընկերությունն ինձ բացատրել է, որ այն փակցնում են մարդկանց տեղեկացնելու նպատակով, որոշ մարդիկ տեղեկացված չեն գծի վերաբերյալ: Սա մի տեղ ընդունելի է, մի տեղ էլ`անընդունելի է բայց եթե դա իրենց ուղեւորահոսքի վրա ազդում է, մենք թողնում ենք փակցնել,- եւ ավելացնում է,-նույն երթուղային գծի վրա կլիներ 2 միկրոավտոբուս` թիվ 20 ու «Էքսպրես» եւ մեկ ավտոբուս. իմաստ չկար էլ 20 համարը պահելու»:
Անսթափ վիճակում հարևանուհուն այցելությունը կյանք արժեցավ:
26-ամյա բնակչին ընտանիքի անդամները երեկ վաղ առավոտյան հայտնաբերել են լոգարանում՝ կախված վիճակում:
«Արարատյան դաշտում 100-150 նոր հորատարներ ստեղծել` ստորգետնյա ջրերը վերհանելու համար. սրա համար հատկացվում է 550 մլն դրամ` չնայած նախորդ տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում էր ընդունել, որ ռեսուրսները վերականգնելու ու անխնա չօգտագործելու համար դրանք պետք է փակվեն, որի համար հատկացվել էր 107 մլն դրամ: Որքան գիտեմ՝ այդ գումարը տրվել էր «Հայջրնախագիծ ինստիտուտի» տնօրեն Յուրի Ջավադյանի հիմնարկությանը: Այս տարվա հորատարերի ծրագրերի հետ մեկտեղ` 70մլն խմ լրացուցիճ ջուր էլ Սևանա լճից պետք է դուրս բերել այն դեպքում, երբ, իմ տեղեկույթուններով` այս տարի լճի մակարդակն իջել է 8 սմ- ով: Երկու կառավարության ծրագրերն էլ սխալ են»,-նշեց Ք. Հովհաննիսյանը: