
Ռասմուսենն ու Օբաման կքննարկեն Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուլիսի 7-9-ին կգտնվի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` Ռասմուսենը հուլիսի 7-ին կժամանի Վաշինգտոն, ուր և ելույթ կունենա ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում: Հուլիսի 8-ին Ռասմուսենը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հուլիսի 9-ին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է Սան Ֆրանցիսկո:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն ավելի վաղ հայտարարել էր, որ Բարաք Օբաման ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաջորդ շաբաթ քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը: