
Գյումրիում շղթայական վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34MS078 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի 2017Լ պետհամարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ առջևում կայանված «ԳԱԶ-24» մակնիշի 10ԼՏ312 պետհամարանիշի ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝1994թ ծնված Տ. Մ.-ն և ուղևոր Ա. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարություն