Բաժիններ՝

Միայն խռովարարներին է անհրաժեշտ քաղաքականությամբ չզբաղվող նախագահ. Էրդողան

Թուրքական Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ միայն խռովարարներին է անհրաժեշտ քաղաքականությամբ չզբաղվող նախագահ:

Էրդողանի խոսքերով` որևէ վատ բան չկա նրանում, որ նախագահն ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ. «Ընդդիմությունը ցանկանում է ունենալ այնպիսի նախագահ, որը կներկայացնի կառավարությունը և ոչ թե ժողովուրդը:

Այսօր միայն հեղաշրջմանը ձգտող մարդիկ կցանկանան ունենալ նախագահ, որն ակտիվ մասնակցություն չի ունենա երկրի քաղաքականությունում»: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Էրդողանից բացի, Թուրքիայի նախագահի պաշտոնին հավակնում են նաև ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ու քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ քաղաքական իմաստ չի տեսնում Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածության առաջադրման կապակցությամբ, ով հեռու է եղել քաղաքականությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031