Բաժիններ՝

«Էքսպրե՞ս», թե՞ թիվ 20 միկրոավտոբուս

asparez.am-ը գրում է. Գյումրիում արդեն մի քանի ամիս է` չի գործում թիվ 20 միկրոավտոբուսը, սակայն այդ համարը գրեթե մշտապես փակցված է «Էքսպրես» միկրոավտոբուսի պատուհաններին: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը երեւույթը բացատրում է այսպես.

«Շահագործող ընկերությունն ինձ բացատրել է, որ այն փակցնում են մարդկանց տեղեկացնելու նպատակով, որոշ մարդիկ տեղեկացված չեն գծի վերաբերյալ: Սա մի տեղ ընդունելի է, մի տեղ էլ`անընդունելի է բայց եթե դա իրենց ուղեւորահոսքի վրա ազդում է, մենք թողնում ենք փակցնել,- եւ ավելացնում է,-նույն երթուղային գծի վրա կլիներ 2 միկրոավտոբուս` թիվ 20 ու «Էքսպրես» եւ մեկ ավտոբուս. իմաստ չկար էլ 20 համարը պահելու»:

Ամիսներ առաջ քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ թիվ 20 միկրոավտոբուսային երթուղու մրցութային կարգում խախտում է հայտնաբերել եւ շահագործող կազմակեպությունը չի ունեցել մեքենաների սեփականության 50 տոկոսի իրավունքը, որն էլ երթուղին չշահագործելու հիմք է դարձել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս