Բաժիններ՝

Նուրի ալ-Մալիքին երրորդ անգամ է հավակնում Իրաքի վարչապետի պաշտոնին

BBC-ի փոխանցմամբ` Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ չի հրաժարվի վարչապետի պաշտոնին հավակնելու իր մտադրությունից` չնայած թե’ երկրի ներսում, թե’ երկրից դուրս գործադրվող ուժեղ ճնշմանը: Մալիքիի ելույթը հեռարձակվել է Իրաքի պետական հեռուստատեսությամբ:

Նա հայտարարել է, որ երդվել է Ալլահի առաջ, որ շարունակելու է զինված ուժերի ու կամավորների հետ կողք կողքի պայքարել այնքան ժամանակ, մինչև որ իրենք չհաղթեն Իրաքի ու նրա ժողովրդի թշնամիներին: Մալիքին Իրաքի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:

Այս տարվա ապրիլին Մալիքիի գլխավորած շիական կուսակցությունների դաշինքը հաղթել է Իրաքի խորհրդարանական ընտրություններում: Սակայն շատերը Մալիքիին մեղադրում են Իրաքում ճգնաժամի սրվելու մեջ` կապված սուննի փոքրամասնությանը հալածելու քաղաքականություն վարելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ