Ամեն ինչ արվում է, որպեսզի պահնորդական ծառայությունների ոլորտը մենաշնորհացվի. «Առավոտ»

«Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով. «Եվ չնայած նրան, որ մեր երկրում մոտ 10 հազար պահնորդ կա, նրանցից այս պահի դրությամբ 430-ն է որակավորման ստուգում անցել, իսկ առանց այդ որակավորման ստուգում անցած պահնորդի՝ կազմակերպությունը չի կարող լիցենզավորվել:

Ոլորտի մասնագետների հաշվարկներով՝ 430 պահնորդներով ծառայություն կարող է մատուցել ընդամենը 1-2 կազմակերպություն, մինչդեռ այսօր դաշտում պահնորդական գործունեություն է ծավալում 20-22 կազմակերպություն:

Այսուհետ գործատուն ոչ թե ինքն է որոշելու, որ հաղթանդամ տեսքով, սափրած գլխով կամ մարդ ծեծելու «շնորհով օժտված» մեկը պետք է լինի իր թիկնապահը կամ օբյեկտի անվտանգության աշխատակիցը, այլ օրենքը պարտադրում է, որ նրանց թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց:

Առաջին հայացքից նման օրենք ունենալը ողջունելի է, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են նկատում, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն իր հետեւից մի շարք խնդիրներ է առաջ բերել, որոնց մասին սակայն պաշտոնական մարմինները լռում են։ Ոլորտի մասնագետների տպավորությամբ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ոլորտը տարվի մենաշնորհացման»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս