Բաժիններ՝

Գյուղացի. «Տարեցտարի գյուղացու ապրանքը զիբիլ ա դառնում, մարդ չկա Հայաստանում, սաղ փախնում են, առնող չկա» (տեսանյութ)

«Ինչ դեղ սրսկում ենք, չի օգնում, գյուղացու խնդիներից ամենամեծը թունաքիմիկատների խնդիրն ա, բուժումը իր նպատակին չի հասնում, փողը տալիս ենք, սրսկում ենք, ժամկետը չի պահպանվում, ու քաղաքացու վրա թույնած ապրանք ենք ծախում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մի գյուղացի, որը Գումի շուկայի դիմացի տոնավաճառում մթերք էր վաճառում:

Տոնավաճառում գյուղացիներից շատերը մատնանշեցին թունաքիմիկատների խնդիրը՝ որպես առաջնային խնդիրներից մեկը: Ըստ նրանց՝ թունաքիմիկատները որակյալ չեն ու չեն ծառայում իրենց նպատակին:

Հաջորդ կարևորագույն խնդիրը գյուղացիների համար ջրի ոռոգման հարցն է. «Մինչև հիմա ես իմ դաշտը չեմ կարողանում ջրել: Ե՛վ գներն են ահավոր, և՛ ջուր չկա»,- ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղացիներից գրեթե բոլորը մեզ հետ զրույցում նկատեցին, որ գյուղամթերքների գները՝ համեմատած նախորդ տարիների, ավելի էժան են: Ըստ նրաց՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդ չի մնացել, որ իրենց ապրանքը գնի, իրենք էլ ստիպված էժան են վաճառում. «Տարեցտարի գյուղացու ապրանքը զիբիլ ա դառնում: Դա պայմանավորված ա արտագաղթի հետ, մարդ չկա Հայաստանում, սաղ փախնում են, առնող չկա»,- նշեց վաճառականներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031