Բաժիններ՝

Գիգի Ուգուլավային կալանքի տակ են վերցրել

Грузия Online-ի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը` կապված Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային կալանքի տակ առնելու հետ: Դատարանն օրեր առաջ մերժել էր նույնատիպ միջնորդությունը:

Ուգուլավան իրավապահների կողմից ձերբակալվել էր հուլիսի 2-ին, ժամը 06.00-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Կիև: Երեկ նրան պաշտոնապես ներկայացվեց նոր մեղադրանք` կապված Մառնեուլիի միջադեպի հետ: Դրանից առաջ էլ նրան մեղադրել էին խոշոր չափ գումարներ ապօրինաբար յուրացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031