Նախկին «ժառանգականը»՝ ՕԵԿ-ի «Երևան TV»-ում. «Հրապարակ»

«Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երևան TV»-ում՝ հասարակական և իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Նրան վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսության շենքում:

Բայց տիկին Հակոբյանը մեզ հետ զրույցում ասում է, որ «դեռ որոշակի չէ» իր աշխատանքի անցնելը, և այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով»:

«Ոլորտը, որը ես եթե համակարգեմ, ուղղված է լինելու նրան, որ մեր իրավական համակարգի խոցելի երևույթների մասին կարողանանք ոչ միայն բարձրաձայնել, այլև կարողանանք օգնել դրանց լուծմանը:

Եթե չէ, իհարկե, ես ուրիշ շարժառիթ չունեմ այնտեղ աշխատելու, նպատակը դա է»,- թերթին ասել է Կ.Հակոբյանը:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031