Բազան գտնվում է ԱՄՆ-ի ծովափից 250 կիլոմետր հեռավորության վրա:
Երեկ «Росбалт» լրատվական կայքը գրել էր, որ հուլիսի 15-ին՝ Մոնակոյից վայրէջք կատարելիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։
Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում:
Վաշինգտոնի տվյալ գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերություններն անպայմանորեն տանում են դեպի փակուղի և վնասում են դրանց:
Երեկ տեղեկացանք, որ հրաժարական է տվել հայ-բրիտանական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին նա հայտնել է Լոնդոնում ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Կիպրական խնդրի լուծման համար անհրաժեշտ է հույն-կիպրացիների կամքը:
Ադրբեջանական անունով օգտատերը, ով հրապարակել էր լուսանկարը, որևէ մանրամասն չի հայտնել, թե երբ և ինչ պայմաններում է արվել լուսանկարը կամ ինչպես է այն հայտնվել իր մոտ, միայն ուղեկցել է այն «Սեփական հողում գերի ընկնել» («Oz torpaginda esir dushmek») մեկնաբանությամբ։
Հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37/3 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դուռը փակ է, ներսում Ա. Ս.-ն (ծնվ.1960 թ.) չի արձագանքում դռան թակոցներին:
Իսրայելը Գազայի հատվածի դեմ մասշտաբային ռազմական գործողություն է իրականացնում հուլիսի 7-ից:
Նրանք, ովքեր չեն նախաճաշում, ողջամիտ չեն վարվում, քանի որ դա ուղիղ ճանապարհ է դեպի լրացուցիչ կիլոգրամներն ու վատ ինքնազգացողությունը: Սակայն սխալվում են նաեւ նրանք, ովքեր սիրում են «տեղը տեղին» նախաճաշել, քանի որ կան մի շարք ուտեստներ, որոնք հակացուցված են նախաճաշի համար:
Ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն:
Կողոպուտ կատարած կինը, որի դեմքը արձանագրել էր տեսախցիկը, գեղեցկության սրահում վարսահարդար է աշխատում:
ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է 77-ամյա «օրենքով գող» Ջեմալ Խաչիձեն, ով համարվում էր Ռուսաստանի խոշորագույն «Սոլնցևսկի» հանցավոր խմբավորման անփոփոխ կուրատորը։
Նախկինում դատվածի հերթական ձախողումը:
Կարլոս Սլիմ Հելուն կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, մեծամասամբ շնորհիվ հեռահաղորդակցության ոլորտի հսկա «Ամերիկա Մովիլ»-ի բաժնետոմսերի գների շեշտակի աճի՝ թե ամերիկյան, թե մեքսիկական շուկայում: Այսպիսով, Սլիմը ետ վերցրեց աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսից, որը վերջինս կրում էր 2013ի մայիսից:
«Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, և ինչ որ ասաց Նազարբաևը, քաղաքական հարթությունում է»
Ռեալ Մադրիդի համար դժվար կլինի շրջանցել Մանչեսթեր Յունայթեդին, համենայնդեպս՝ Wall Street-ի տված գնահատականներն այդ մասին են վկայում:
«Կարո՞ղ են արդյոք Ֆիլիպինները համարվել հերթական ասիական հրաշք: Այն բանից հետո, երբ եկա ու տեսա, կարծում եմ, որ այդպես էլ կա»,- հայտարարել է Կիմը, որ վերջերս այցելել էր Ֆիլիպիններ երկօրյա այցով:
Լիկա մականունով տղայի հետ ոստիկանների հանդիպումը դարձյալ գողության գործով էր:
Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ Լոռու մարզպետն ասաց, որ մինչև օգոստոսի տասը աշխատողները կստանան մեկ ամսվա աշխատավարձ և բանակցությունների ընթացքում վերջնական որոշում կկայացվի, թե երբ աշխատավարձի ամբողջ պարտքերը կփակվեն:
Թե ինչ գումարի մասին է խոսքը, նախարարությունում առայժմ հրաժարվում են պատասխանել` հորդորելով սպասել ստուգումների ավարտին:
Ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց շատանում են ալերգիայի դեպքերը: Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն չունի տարիք և կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ:
Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ եթե ՄՄ անդամ երկրները Հայաստանին որոշակի արտոնություններ տան, ապա խելամիտ կառավարման դեպքում հնարավոր է ունենալ հաջողություններ:
«Մենք ոչ մի հովանավոր չունենք, տնօրենն է գազաններին պահում, իսկ այցելությունները քիչ են: «Կարիտասը» մեզ ջրով աջակցում է, մենք ամեն օր դույլերով բերում, լվանում ենք առյուծներին. արջերն ունեն իրենց լողավազանը: Սա շարժական գազանանոց է, շարժականնները այս չափի են, իսկ հիմնականները լայն տարածքներ մեջ են»:
Փախչող կողոպտիչը քիչ անց ոստիկանությունում էր:
«Երբեմն ադրբեջանական հեռուստաալիքներ դիտում եմ: Լեզուն հասկանում եմ: Իրենք պատմության մասին են անընդհատ խոսում: Ավելի շատ պատմություն հնարում են, նույնիսկ հանրահայտ փաստերն են գլխիվայր ներկայացնում: Եւ դրանով սերունդ են դաստիարակում: Այդպես հարեւանների միջեւ խաղաղության չես հասնի: Ժողովրդական խոսք կա՝ «Հարեւանդ վատն է, տունդ փոխիր, վաճառիր, նույնիսկ էժան գնով»:
Քաղաքացի Սարգիս Մ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր՝ ժամը 2-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում կայացել է 17-ամյա Սմբատ Ցականյանի հուղարկավորությունը, ում սպանել են օրեր առաջ ԼՂՀ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտները: 17-ամյա պատանուն հուղարկավորել են փակ դագաղով:
«Աբովյանի հիվանդանոցի էքսպերտիզան որոշել է, թե մահը եղել է ինֆարկտից, ինչի հիման վրա էլ Աբրոյանին ազատում են կալանքից: Բայց Ֆիրդուս Մուրադյանը երբևէ սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, իրա տղաները չեն ստորագրել ու գրել են, որ համաձայն չեն էքսպերտիզայի հետ ու պահանջել են, որ կրկնակի էքսպերտիզա արվի ուրիշ անատոմիկում»:
«Սա ևս մեկ առիթ է արժևորելու Քարվաճառի կարևորությունը ամբողջ հայության համար: Այստեղ սկիզբ են առնում մեր բոլոր գետերը՝ Արփա-Որոտանը, որոնք փրկում են Սևանը: Հիմա, եթե հակառակորդը դիվերսիա է անում, ներթափանցելով երկու-երեք հոգով, մեր տարածք, ի՞նչ կլինի, եթե նա վերահսկի այդ տարածքը: Սա բոլորիս համար պետք է պարզ լինի, որ ահաբեկչությունը լայնածավալ կլինի՝ ցեղասպանություն են անելու՝ թունավորելով մեր գետերը, բոլոր ռեսուրսները»: