Բժիշկները հորդորում են չանտեսել ալերգիկ երևույթները (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց շատանում են ալերգիայի դեպքերը: Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն չունի տարիք և կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը:
Կանխատեսումների համաձայն՝ ալերգիայից առաջացած մահացությունները սպառնում են գրավել առաջին տեղը` առաջ անցնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից:
Ընդ որում, հիվանդների թիվը յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է. պատճառը քաղաքակիրթ աշխարհում գերակշռող արհեստական, հատկապես քիմիական տարրերն են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում ալերգիկ երևույթները տարածված են բնակչության 15-16 տոկոսի շրջանում: