Բաժիններ՝

ԵՏՄ պայմաններով անդամակցելու դեպքում «Հայաստանի տնտեսության վիճակը կվատանա». Հրանտ Բագրատյան. «Ազատություն»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը այն պայմաններով, որոնք այսօր գործում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, պետք է սպասել, որ մեր տնտեսության վիճակը կվատանա:

«Անկեղծորեն ասեմ, եթե դառնանք Մաքսային միության (ՄՄ) անդամ, ապա կարճ ժամկետի համար տնտեսության լավացում ես չեմ տեսնում, որովհետև այդտեղ էլ հարց է ծագում՝ ինչ պայմաններով կդառնանք: Արդյոք մեզ թույլ կտան ունենալ բացառություններ: Եթե դառնանք այն պայմաններով, ինչը որ ստորագրված է Մաքսային միության երեք պետությունների միջև, ես սպասում եմ միանշանակ տնտեսության վատացում»,- ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ Հայաստանը իրենց բան ունի տալու, ոչ էլ այդ պետությունները Հայաստանին:

«Հայաստանի տնտեսությունը կազմում է Մաքսային միության անդամ երկրների ՀՆԱ-ի 0.4 տոկոսը: Հայաստանի առևտրի մեջ ՄՄ-ի հետ գերակայում է միայն էներգոառևտուրը Ռուսաստանի հետ և որոշ արտահանում դեպի Ռուսաստան: Մեր առևտրի մեծ մասը, առանց այդ էլ թույլ արտաքին առևտրի մեծ մասը կապված չէ ՄՄ անդամ երկրների հետ», – ընդգծել է նախկին վարչապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս