Իսրայելը համաձայնվել է այսօր 5 ժամով դադարեցնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը համաձայնվել է ՄԱԿ-ի՝ մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերիի կոչին՝ կապված հուլիսի 17-ին 5 ժամով Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հետ:
Հրադադարը կգործի տեղական ժամանակով ժամը 10.00-15.00-ը: Այդ ընթացքում Գազայի բնակչությունը կկարողանա համալրել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ առարկաների իր պաշարները:
Իսրայելի իշխանությունները խոստացել են ձեռնարկել պատասխան վճռական միջոցներ, եթե զինյալները ռիսկի դիմեն խախտելու հրադադարը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պահպանելու են պայմանավորվածությունները:
Իսրայելը Գազայի հատվածի դեմ մասշտաբային ռազմական գործողություն է իրականացնում հուլիսի 7-ից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    