Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» ամենաարժեքավոր թիմն է աշխարհում` «Ադիդասի» հետ գործարքից հետո

Մանչեսթեր Յունայթեդի բաժնետոմսերի արժեքը երեկ բարձրացել է գրեթե 5%-ով, այն բանից հետո, երբ ֆուտբոլային ակումբը հայտարարեց իր նոր՝ տարեկան 130 միլիոն դոլար  գործարքի մասին «Ադիդաս»-ի հետ, որը կսկսի գործել 2015-16 մրցաշրջանի ընթացքում: Մարզահագուստ արտադրող գերմանական ընկերությունը փոխարինել է իր ամերիկյան մրցակից «Նայք»-ին: Wall Street-ը այժմ գնահատւմ է Յունայթեդի արժեքը 3,6 միլիարդ դոլար: Ապրիլին ամենաարժեքավոր ակումբ համարվում էր Մադրիդի Ռեալը (3.44 միլիարդ դոլար), հաջորդը Բարսելոնան էր (3.22 միլիարդ դոլլար)։ Մանչեսթեր Յունայթեդը երրորդն էր (2.81միլիարդ դոլար):

Ռեալ Մադրիդի համար դժվար կլինի շրջանցել Մանչեսթեր Յունայթեդին, համենայնդեպս՝ Wall Street-ի տված գնահատականներն այդ մասին են վկայում:

Նախ, Իսպանիան ծրագրում է խաղերի հեռարձակման գործարքը այսուհետ կայացնել միասնական տարբերակով՝ ցուցադրման իրավունքները առանձին հեռուստաընկերությունների վաճառելու փոխարեն: Այս կերպ կվերանան Ռեալ Մադրիդի և Բարսելոնայի միջև եկամուտների տարբերությունները: Բացի այդ, Ռեալ Մադրիդի և Ադիդասի համագործակցությունը հետաձգվում է մինչև 2020 թվականը և 2017-18 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը կխաղա Emirates Airline-ի հովանավորությամ: Այսպիսով Ռեալ Մադրիդին առաջիկայում եկամուտների աճ չի սպասվում:

Բացի ֆուտբոլից, մյուս երկու ամենաարժեքավոր ակումբները MLB-ի Նյու Յորքի Յանկիներն են(2.5 միլիարդ դոլար) և NFL-ի Դալլասի Քոուբոյները(2.3 միլիարդ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս