Բաժիններ՝

Ադրբեջանցի դիվերսանտների սպանած 17-ամյա Ցականյանին հուղարկավորել են փակ դագաղով. 1in.am

Այսօր՝ ժամը 2-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում կայացել է 17-ամյա Սմբատ Ցականյանի հուղարկավորությունը, ում սպանել են օրեր առաջ ԼՂՀ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտները: 17-ամյա պատանուն հուղարկավորել են փակ դագաղով: Սմբատը ծնողների 6 երեխաներից ամենակրտսերն էր: Նա անհետացել էր հուլիսի 4-ին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանն ասաց, որ գյուղը պատանու ծնողների հետ միասին սգում է Սմբատի մահը և խիստ պատիժ է պահանջում պատանուն սպանած ադրբեջանցիների համար:

Գյուղապետը հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանցիներն են ցույց տվել պատանու դիակի տեղը, որտեղ և նրան սպանել էին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031