Բաժիններ՝

Ավտոմեքենայից գազի արտահոսք է տեղի ունեցել. վարորդը տուժել է

Հուլիսի 16-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիսսան Ալտիմա» մակնիշի 77 RP 778 պետհամարանիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Ավտոմեքենայի վարորդ Ն. Գ.-ն (ծնվ. 1984 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է ՀՀ ԱՆ բժշկության և այրվածքների ՀԳԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս