«Քիմպրոմի» աշխատակիցները Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ երկու պահանջ են ներկայացրել. Tert.am

«Քիմպրոմի» աշխատակիցները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են երկու պահանջ, որոնք վերաբերվել են չվճարված աշխատավարձերին և «Քիմպրոմի» ճակատագրին:

«Ինչ վերաբերում է «Քիմպրոմի» ճակատագրին, ապա Արմեն Մովսիսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների արդյունքները: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում բանակցություններն ավարտական փուլ կմտնեն և կարծում եմ դրական տեղաշարժ կարձանագրվի: Այսինքն՝ ապագայի հետ կապված մենք մասնակի խնդիրներ չենք ունենա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ Լոռու մարզպետն ասաց, որ մինչև օգոստոսի տասը աշխատողները կստանան մեկ ամսվա աշխատավարձ և բանակցությունների ընթացքում վերջնական որոշում կկայացվի, թե երբ աշխատավարձի ամբողջ պարտքերը կփակվեն:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս