«Սա աշխարհի բոլոր չափանիշներով խախտում է»
asparez.am-ը գրում է. Նախորդ տարեսկզբից Գյումրու մասնավոր գազանանոցը քաղաքի ծայրամասից` Անտառավան թաղամասից, տեղափոխվեց Սախարովի հրապարակին հարող տարածք:
Տարածքն ընտրվել էր այցելուների թվաքանակի աճի ակնկալիքով: Սակայն տարածքի փոփոխությունն այսօր էլ այցելուների էական աճ չի արձանագրում: Թեպետ 1 տոմսի արժեքը 500 դրամ է (մինչեւ 2 տարեկան երեխաները` անվճար), այնուհանդերձ, գազանանոցն այցելուներ հազվադեպ է ունենում: Այցելությանս ընթացքում էլ այցելուների չհանդիպեցի: Այցելուների պակաս գազանանոցն ունի անգամ շաբաթ եւ կիրակի օրերին:
Սկզբում սա եղել է շրջիկ գազանանոց, վանդակների նորմերը շրջիկ գազանանոցի կանոններին են համապատասխանում: Մինչդեռ շրջիկ գազանանոցի վանդակներում կենդանիներին պահում են մշտապես:
Այն, որ վանդակները փոքր են գազանների համար ու անհարամար, առաջին հայացքից էլ վառ երեւում էր: Հակառակ այցելուների պակասի, սակայն, գազանանոցում ավելացել են կենդանատեսակները, միաժամանակ սննդի ծախսերն են ավելացել: Գազանանոցի սեփականատիրոջ որդու` Վարդան Վարդանյանի խոսքով` այսօր գազանանոցի նեղ վանդակներում բնակվում են 5 առյուծ, 5 արջ, 3 արծիվ, 3 կապիկ, 2 աղվես, 2 լուսան, 1 ուղտ, 1 լամա, 1 արագիլ, 1 գայլ: Վարդանի պատմելով` յուրաքանչյուր առյուծի, օրական տալիս են 5 կգ միս, իսկ արջերին մրգերով են կերակրում:
«Մենք ոչ մի հովանավոր չունենք, տնօրենն է գազաններին պահում, իսկ այցելությունները քիչ են: «Կարիտասը» մեզ ջրով աջակցում է, մենք ամեն օր դույլերով բերում, լվանում ենք առյուծներին. արջերն ունեն իրենց լողավազանը: Սա շարժական գազանանոց է, շարժականնները այս չափի են, իսկ հիմնականները լայն տարածքներ մեջ են»,-վանդակների նեղ լինելու հետ համաձայնելով`ասում է Վարդանը:
«Այդ գազանանոցը, այսպես ասած, չի կարելի անվանել գազանանոց, որովհետեւ կենդանիները պահվում են այն վանդակներում, որոնցով թույլատրվում է տեղափոխել կամ ունենալ շրջիկ գազանանոց, իսկ այդ կենդանիները ստացիոնար պահվում են այդ վանդակներում, որը աշխարհի բոլոր չափանիշներով խախտում է եւ այդ պայմաններում սանիտարական վիճակը պահպանել շատ դժվար է:
Մանրամասներն՝ այստեղ