Բաժիններ՝

Ակունք գյուղում սպանվածի հարազատները չեն վստահում դիահերձման եզրակացությանը. թաղման հետ կապված էլ անորոշ վիճակ է. Tert.am

Կոտայքի մարզի «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ վիճաբանության ժամանակ կասկածելի հանգամանքներում մահացած Ֆիրդուս Մուրադյանի հարազատները չեն վստահում դիահերձող բժշկի եզրակացությանը (մահվան պատճառի մասին ), չեն ստորագրել այն, ինչի պատճառով նշանակվել է երկրորդ փորձաքննությունը, ինչն էլ անհարմար վիճակի մեջ է դրել նրա հարազատներին, որոնք արդեն պատրաստվում էին կազմակերպել հուղարկավորությունը, բայց նոր փորձաքննության պատճառով ժամկետներին տեղյակ չեն:

Այս մասին Tert.am-ին հայտնեց մահացածի հարսը՝ Հրածին Աղաբեկյանը:

«Աբովյանի հիվանդանոցի էքսպերտիզան որոշել է, թե մահը եղել է ինֆարկտից, ինչի հիման վրա էլ Աբրոյանին ազատում են կալանքից: Բայց Ֆիրդուս Մուրադյանը երբևէ սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, իրա տղաները չեն ստորագրել ու գրել են, որ համաձայն չեն էքսպերտիզայի հետ ու պահանջել են, որ կրկնակի էքսպերտիզա արվի ուրիշ անատոմիկում»,- ներկայացրեց Հրածին Աղաբեկյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031